Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը պարգեւատրեց Գավառի թատրոնի դերասաններին

28.03.2019

Մարտի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց Գավառի Լ. Քալանթարի անվան պետթատրոնի դերասաններ Լաուրա Ստեփանյանին, Խաչիկ Ավետիսյանին, Սաթենիկ Թովմասյանին, Հովհաննես Օհանյանին եւ Նորայր Հերգնյանին: Գնել Սանոսյանը շնորհակալագրերը հանձնեց թատրոնի շենքում, որտեղ ներկա գտնվեց դերասանների ուժերով բեմականացված Մարկ Կամուլետտիի «Սիրային իրարանցում» թատերական ներկայացմանը: «Սիրելի դերասաններ եւ թատերասերներ, շնորհավորում եմ բոլորիս Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում հետագա հաջողություններ: Անգնահատելի ձեռքբերում է այն, որ մենք Թատրոնի միջազգային օրը համատեղ դիմավորում ենք այս շքեղ կառույցում, որը դարձել է մարզի մշակութային կյանքի հիմնական առանցքներից մեկը: Ես համոզված եմ, որ ամեն տարվա այս օրը թատրոնը կնշի նոր բեմականացումներով ու թատերասերներով լի դահլիճում: Պահպանեք ու զարգացնենք թատերական արվեստի նվաճումները: Տպավորված եմ այսօրվա ներկայացումով, որը միաժամանակ համարում եմ արժանի նվերը Թատրոնի միջազգային օրվան»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Գավառի պետթատրոնի դերասաններ Մարտուն Ղեւոնդյանը եւ Ռուզաննա Պողոսյանը օրվա առիթով պարգեատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11