Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

  Հիմնանորոգված  մանկապարտեզ եւ արվեստի դպրոց Լճաշեն գյուղում

Հիմնանորոգված մանկապարտեզ եւ արվեստի դպրոց Լճաշեն գյուղում 12.06.2015

Հունիսի 11-ին Լճաշեն գյուղում իրենց դռները բացեցին հիմնանորոգված մանկապարտեզի եւ մանկական արվեստի դպրոցի շենքերը: Կազմակերպված հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մանկապարտեզի եւ արվեստի դպրոցի մանկավարժներն ու սաները, ծնողներ, հիմնանորոգման աշխատանքներին աջակցություն ցուցաբերած գործարարներ: Մակապարտեզի շենքը հիմնանորոգվել է տեղական բյուջեի միջոցների հաշվին` 8 միլիոն դրամի ներդրմամբ: Շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա սկզբից: Ամբողջությամբ հիմնանորոգվել են սանհանգույցները, շենքի երկրորդ հարկի խաղասենյակներն ու ննջասենյակները, ձեռք են բերվել նոր մահճակալներ, անկողնային պարագաներ, գույք: Մանկապարտեզը այսուհետ գործելու է երկու խմբով, ուր կհաճախեն 80 երեխա...

Գեղարքունիքի մարզպետն հերթական աշխատանքային այցով Վարդենիսի տարածաշրջանում էր

Գեղարքունիքի մարզպետն հերթական աշխատանքային այցով Վարդենիսի տարածաշրջանում էր 11.06.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հունիսի 10-ին հանդիպում ունեցավ Վարդենիսի տարածաշրջանի Շատջրեք, Գեղամաբակ, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա համայնքներում: Շատջրեք համայնքում Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների հետ` վերջիններիս հնարավորություն տալով ներկայացնել համայնքային բնույթի առաջնահերթ խնդիրներ: Շատջրեքցիները և համայնքի ղեկավարը խոսեցին գյուղատնտեսական աշխատանքների և ակնկալվող բերքի մասին, առաջ քաշեցին գյուղատնտեսական տեխնիկայի պահանջարկի, կաթի մթերման ցածր գների, համայնքային կենտրոն և հանդիսությունների սրահ ունենալուն վերաբերող հարցերը: Նրանք ակնկալեցին մարզի ղեկավարի աջակցությունը հարևան համայնքի արոտավայրերից` պայմանագրային հիմունքներով օգտվելու խնդիրը...

                Հանդիպում   ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում

Հանդիպում ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 10.06.2015

Գեղարքունիքի մարզպետարանի և Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված հուշագրի շրջանակներում հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց աշխատանքային հերթական այցով մարզ ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի ապակենտրոնացված համագործակցության բաժնի ծրագրերի պատասխանատու Մաթիլդ Լեստրային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գեղարքունիք-Իզեր առեւտրատնտեսական եւ կրթամշակութային համաձայնագրի շրջանակներում մարզում վերջին երեք տարիների ընթացքում իրականացված ծրագրերին վերաբերող մանրամասներ: Խոսվեց նաև այս տարվա նոյեմբեր ամսին Իզեր դեպարտամենտի գլխավոր խորհրդում կայանալիք հանդիպման...

        Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Վարդենիսում էր

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Վարդենիսում էր 09.06.2015

Հունիսի 6-ին Վարդենիս քաղաքը տոնական տրամադրության մեջ էր: Ուրախ երգ ու պարի, ծափողջույնների ներքո տեղի ունեցավ Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման արարողությունը: Վարդենիսը` Արցախի հանրապետության Քարվաճառի շրջանից հետո հաջորդ կանգառն էր, որտեղով ճանապարհվեց օլիմպիական կրակը: Արարողությունը ներկա էին Գեղարքունիքի մարզի ղեկավար այրերը, պաշտոնատար այլ անձինք, քաղաքի եւ հարակից համայնքների բնակիչներ: Բարի երթ մաղթելով դեպի համահայկական 6-րդ խաղեր` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր ելույթում նշեց. ,,1999 թվականից սկիզբ առած եւ շարունակվող Համահայկական խաղերն այսօր առավել հավակնոտ նպատակներ են դնում համայն հայության առջեւ` ազգահավաքման, հայոց պետականության շուրջ համախմբվելու, հայոց հայրենիքը վերակերտելու եւ հզորացնելու գերագույն նպատակներ...

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին 06.06.2015

Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հունիսի 6-ին այցելեց Մարտունի քաղաքի երաժշտական դպրոց: Այստեղ հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2012 թվականի աշնանը: Շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային արժեքը կազմել է մոտ 130 մլն դրամ, որը ներդրել է ,,Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը,,: Նշված գումարի 10 տոկոսը համաֆինանսավորել է Մարտունու քաղաքապետարանը: Շինարարության ավարտի առաջին ժամկետը, ըստ պայմանագրի, նախանշված էր 2013 թվականի սեպտեմբեր ամիսը, որը երկարաձգվել էր 1 տարով: Սակայն շինարարները չէին տեղավորվել նաև երկրորդ ժամկետի մեջ, որը տեղափոխվել էր նախ 2014թվականի նոյեմբեր, ապա 2015թվականի մարտ ամիս...

 Գրական երաժշտական ցերեկույթ Սարուխանի արվեստի դպրոցի նախաձեռնությամբ

Գրական երաժշտական ցերեկույթ Սարուխանի արվեստի դպրոցի նախաձեռնությամբ 05.06.2015

Հունիսի 5-ին ,,Հիշում եմ և պահանջում,, կարգախոսը կրող գրական երաժշտական ցերեկույթ անցկացվեց Սարուխան համայնքի մշակույթի պալատի հանդիսությունների սրահում: Այն ներկայացվեց Սարուխանի մանկական արվեստի դպրոցի տարբեր բաժինների սաների ուժերով: Միջոցառմանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Սարուխան համայնքի ղեկավար Վահան Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը, ապա մեկնարկեց ծրագիրը` հոգևոր երգերի ու շարականների ուղեկցությամբ: Ծրագրի ողջ բովանդակությունը ներառում էր օսմանյան կայսրության հայասպան քաղաքականության, հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած կոտորածների ու վայրագության, հայկական բնակավայրերում տեղի ունեցած արյունահեղությունների, հայ ժողովրդի կորուստների, նրանց կրած տառապանքների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03