Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում կիրականացվի «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրը

02.04.2019

Ապրիլի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանին: Հանդիպման նպատակն էր՝ ներկայացնել կազմակերպության կողմից նախատեսված « Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի բովանդակությունը և ծրագիրը մարզում իրականացնելու նպատակով ստորագրել համագործակցության հուշագիր:
Ինչպես ներկայացրեց ՀԿ-ի նախագահը, Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացվելու է ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ և նպատակ ունի նպաստել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և ընտանիքների սոցիալական խնդիրների վերհանմանը և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների բարելավմանը, մշակելով բարելավման առաջարկություններ: Պիլոտային այս ծրագիրը նախատեսված է իրականացնել Գեղարքունիքի մարզպետարանի Սևանի ՍԱՏԳ-ի միջոցով: Ըստ ծրագրի՝ իրականացվող աշխատանքներին ընդգրկվելու են նաև ՏԻՄ-եր, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Օլեգ Դուլգարյանի ներկայացմամբ՝ իրականացվելիք ծրագիրը պետք է վեր հանի առկա գործիքակազմերի և իրական հնարավորությունների համապատասխանությունը, չափի քաղաքացիների իրազեկվածությունը և ներգրավվածության աստիճանը սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կողմից դեպքի վարման և խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներում , մասնակցային եղանակով նպաստի գործակալությունների կողմից կիրառվող մեթոդների բարելավմանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ողջունեց մարզում « Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի իրականացման պատասխանատւներին, հույս հայտնելով, որ իրականացվող ծրագիրն իր նպաստը կարող է ունենալ մարզում սոցիալական դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների թվի կրճատմանը և նրանց վիճակի բարելավմանը: Գնել Սանոսյանը նաև նշեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է աջակցել մարզում նախատեսված ծրագրի իրականացմանը: Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Տեղական պիլոտային ծրագրի հաջողված դեպքերի հիման վրա կմշակվի առաջարկությունների վերջնական փաթեթ և կներկայացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06