Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին 06.06.2015

Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հունիսի 6-ին այցելեց Մարտունի քաղաքի երաժշտական դպրոց: Այստեղ հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2012 թվականի աշնանը: Շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային արժեքը կազմել է մոտ 130 մլն դրամ, որը ներդրել է ,,Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը,,: Նշված գումարի 10 տոկոսը համաֆինանսավորել է Մարտունու քաղաքապետարանը: Շինարարության ավարտի առաջին ժամկետը, ըստ պայմանագրի, նախանշված էր 2013 թվականի սեպտեմբեր ամիսը, որը երկարաձգվել էր 1 տարով: Սակայն շինարարները չէին տեղավորվել նաև երկրորդ ժամկետի մեջ, որը տեղափոխվել էր նախ 2014թվականի նոյեմբեր, ապա 2015թվականի մարտ ամիս...

 Գրական երաժշտական ցերեկույթ Սարուխանի արվեստի դպրոցի նախաձեռնությամբ

Գրական երաժշտական ցերեկույթ Սարուխանի արվեստի դպրոցի նախաձեռնությամբ 05.06.2015

Հունիսի 5-ին ,,Հիշում եմ և պահանջում,, կարգախոսը կրող գրական երաժշտական ցերեկույթ անցկացվեց Սարուխան համայնքի մշակույթի պալատի հանդիսությունների սրահում: Այն ներկայացվեց Սարուխանի մանկական արվեստի դպրոցի տարբեր բաժինների սաների ուժերով: Միջոցառմանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Սարուխան համայնքի ղեկավար Վահան Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը, ապա մեկնարկեց ծրագիրը` հոգևոր երգերի ու շարականների ուղեկցությամբ: Ծրագրի ողջ բովանդակությունը ներառում էր օսմանյան կայսրության հայասպան քաղաքականության, հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած կոտորածների ու վայրագության, հայկական բնակավայրերում տեղի ունեցած արյունահեղությունների, հայ ժողովրդի կորուստների, նրանց կրած տառապանքների...

Գագարինավանն ունեցավ մանկական զբոսայգի 04.06.2015

Սեւան քաղաքի Գագարինավան թաղամասում` Գագարինի անունը կրող հուշարձանի հարակից տարածքում երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նշվեց երկու տոն` բնակավայրի հիմնադրման 60-ամյակը եւ մանկական զբոսայգու պաշտոնական բացումը: Միջոցառմանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Երբեմնի անբարեկարգ տարածքը վերածվել էր հաճելի զբոսայգու` մանկական խաղամիջոցներով, շատրվանով, նստարաններով, ծաղկապատ ու ծառապատ: Զբոսայգում իրենց նկարչական եւ ձեռքի աշխատանքներն էին ցուցադրում գագարինցի շնորհալի երիտասարդներն ու դպրոցականները: Օրվա համար պատրաստված միջոցառման մեկնարկը տրվեց մշակույթի պալատի հարակից տարածքում: Զբոսայգու պաշտոնական բացումն իրականություն դարձավ Սանկտ-Պետերբուրգում ապրող գագարինցի բարերար Դավիթ Գալստյանի եւ Սևանի քաղաքապետարանի շնորհիվ: Գագարինում մանկական զբոսայգի ունենալու համար մեծ ջանք ու եռանդ է ներդրել նաեւ համայնքի պատասխանատու Սայաթ-Նովա Բադալյանը, ով իր ելույթում կարեւորեց այն մեծ աշխատանքը, որի շուրջ համախմբվեցին գագարինցիները: Գնահատելով Դավիթ Գալստյանի բարեգործական ձեռնարկը` Սեւանի քաղաքապետարանի կողմից նրան շնորհվեց Սեւան քաղաքի պատվավոր քաղաքացի կոչում, իսկ զբոսայգու կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքներին ակտիվորեն մասնակցած անձինք արժանացան շնորհակալագրերի: Տոնական օրն ավարտվեց մատաղի արարողությամբ:

Գեղարքունիքի մարզպետի կողմից ստեղծված աշխատանքային խումբը կուսումնասիրի համայնքերում բարձրացված հիմնախնդիրները

Գեղարքունիքի մարզպետի կողմից ստեղծված աշխատանքային խումբը կուսումնասիրի համայնքերում բարձրացված հիմնախնդիրները 04.06.2015

Գեղարքունիքի մարզի Շատվան, Կութ, Ազատ, Նորաբակ եւ Սոթք համայնքներում հունիսի 2-ին կատարած աշխատանքային այցից հետո Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներից ձեւավորել է աշխատանքային խումբ, որը տեղերւմ ուսումնասիրելու է բարձրացված բոլոր հիմնահարցերը եւ ներկայացնելու է դրանց լուծման ելքերը: Աշխատանքային խմբում ընդգրկված են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության, առողջապահության եւ սոցիալական ապահովության, գյուղատնտեսության եւ բնապահպանության, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգման վարչությունների պետերը...

Ավարտվեցին Գեղարքունիքի մարզի դպրոցականների սպորտլանդիայի մարզային փուլի մրցումները 04.06.2015

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները Գեղարքունիքի մարզում ամփոփվեցին 5-6-րդ դասարանների աշակերտների շրջանում կազմակերպված սպորտլանդիայի մրցումներով: Սպորտլանդիայի առաջին փուլին մասնակցեցին մարզի 110 դպրոցների 5-6-րդ դասարանների աշակերտներ, իսկ տարածքային փուլին` 81 դպրոցների լավագույն թիմերը: Տարածքային փուլում հաղթող ճանաչված Մարտունու N1, Սեւանի N1, Վարդենիսի N2, Ճամբարակի N1 հիմնական, Գավառի N2, Շավան գյուղի միջնակարգ դպրոցների թիմերը մայիսի 27-ին Մարտունու N2 հիմնական դպրոցում հանդես եկան եզրափակիչ փուլում` մրցելով միմյանց հետ վեց վարժություններում: Մարտունու N1 հիմնական դպրոցի թիմը գրավեց 1-ին տեղը, Սեւանի N1 հիմնական դպրոցի թիմը` 2-րդ, իսկ Գավառի N2 միջնակարգ դպրոցի թիմը` 3-րդ տեղը: Մարտունու N1 հիմնական դպրոցի թիմը պարգեւատրվեց Գեղարքունիքի մարզպետի կողմից սահմանված գավաթով, իսկ 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված թիմերը պարգեւատրվեցին համապատասխան հավաստագրերով: Մրցումների մասնակից բոլոր աշակերտները պարգեւատրվեցին Մարտունու քաղաքապետի հավաստագրերով: ,,Վորլդ Վիժն Հայաստան,, բարեգործական կազմակերպությունը թիմերին պարգեւատրեց բասկետբոլի գնդակներով: Մարտունու մարզադպրոցի տնօրեն Գ. Բաղդասարյանը սահմանել էր հատուկ մրցանակ, որն էլ բաժին հասավ Գավառի N2 միջնակարգ դպրոցի թիմին:

        Գեղարքունիքի մարզպետի հերթական  աշխատանքային այցը

Գեղարքունիքի մարզպետի հերթական աշխատանքային այցը 03.06.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հունիսի 2-ին աշխատանքային այց կատարեց Վարդենիսի տարածքի Շատվան, Նորաբակ, Ազատ, Կութ, Սոթք համայնքներ: Մարզպետը տեղում հանդիպեց համայնքների ղեկավարներին, դպրոցների մանկավարժներին, ավագանու անդամներին և բնակիչներին: Հանդիպման մասնակիցները առաջ քաշեցին խմելու եւ ոռոգման ջրի անբավարար մատակարարման , գյուղտեխնիկայի ձեռքբերման, կաթի մթերման գների որոշակի նվազման, դպրոցական շենքերի անբարեկարգ վիճակի հետ կապված խնդիրները: Խմելու ջրի մատակարարման խնդրի լուծումը մարզպետը տեսնում է կառավարումը ,,Հայջրմուղկոյուղի,, ընկերության սպասարկման տիրույթ հանձնելու մեջ: Այդ դեպքում կգտնվեն հնարավորություններ` ներքին ու արտաքին ցանցերի նորոգման համար...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:14:10