Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Գեղաքար և Ծովակ համայնքներում

05.04.2019

Ապրիլի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ և Գեղաքար համայնքներում: Նրան ուղեկցում էին մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Վանիկ Հարությունյանը, նշված համայնքների ղեկավարները: Գեղաքար համայնքում մարզպետն այցելեց հիմնական դպրոց, ծանոթացավ ուսումնակրթական հնարավորություններին: «Գեղաքարի դպրոցն ունի երկու աշակերտ, ովքեր սովորում են առաջին և ութերորդ դասարաններում:Այստեղ մի շարք առարկաներ չեն էլ դասավանդվում: Մենք այժմ ԿԳ նախարարության հետ քննարկում ենք Գեղաքարի հիմնական դպրոցը փակելու և այդ աշակերտներին այլ դպրոց տեղափոխելու խնդիրը: Կհոգանք նաև աշակերտների դպրոց տեղափոխության խնդիրը»,-նշեց Գնել Սանոսյանը: Գեղաքարի համայնքապետարանի աշխատակազմի հետ մարզպետը քննարկեց համայնքի սեփական եկամուտների հավաքագրման անբավարար վիճակը և նրանց հորդորեց բարձրացնել կատարողական ցուցանիշը, ապա համայնքի բնակիչների հետ քննարկեց գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական փուլին առնչվող հարցեր:
Այնուհետև Գեղարքունիքի մարզպետն այցելեց Ծովակ համայնք, որտեղ հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների հետ: Վերջիններս Գնել Սանոսյանից հետաքրքրվեցին Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր միջհամայնքային նշանակության ճանապարհի հիմնանորոգման ընթացքի մասին: Մարզպետը հավաստիացրեց, որ Համաշխարհային բանկի լրացուցիչ ֆինանսավորմամբ առաջիկայում կմեկնարկի Մ11 Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր մարզային նշանակության 13,2 կմ ավտոճանապարհի շինարարությունը, որի ավելի քան 10 կիլոմետրը կնորոգվի ասֆալտբետոնյա ծածկով, իսկ մոտ 3 կիլոմետրը՝ կոպճային ծածկով: Ճանապարհաշինարարական աշխատանքների մրցույթը նախատեսված է հայտարարել 2019 թվականի մայիս ամսին:
Ծովակ համայնքում Գնել Սանոսյանն այցելեց նաև միջնակարգ դպրոց, որտեղ դիտարկեց շենքային անմխիթար պայմանները, զրուցեց մանկավարժների հետ և պատասխանեց նրանց կողմից առաջադրված հարցերին: Մարզպետը տեղեկացրեց, որ առաջիկա հնարավորության դեպքում Ծովակի միջնակարգ դպրոցի շենքը կընդգրկվի հիմնանորոգվող դպրոցների ցանկում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55