Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովի մարզային հանձնաժողովի հերթական նիստը

03.04.2019

Ապրիլի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովի մարզային հանձնաժողովի հերթական նիստը: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Նիստին մասնակցում էին գործարար համաժողովի անցկացման մարզային հանձնաժողովի անդամները: Նիստի ընթացքում քննարկվեցին համաժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր, հստակեցվեցին մի շարք անելիքներ: Հանձնաժողովի անդամները քննարկեցին գործարար համաժողովի նախապատրական աշխատանքներն իրականացնող աշխատանքային խմբերի գործունեությունը, կատարված և առաջիկայում իրականացվելիք աշխատանքները: Հանձնաժողովը որոշեց աշխատանքային խմբերին ամրացնել հանձնաժողովի անդամներին, որպեսզի աշխատանքները ավելի կանոնակարգված և փոխհամաձայնեցված լինեն: Առաջիկա հանդիպումը կկազմակերպվի աշխատանքային խմբերից յուրաքանչյուրի հետ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:34:15