Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում

09.04.2019

Ապրիլի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն: Այն անցկացրեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և մարզպետի խորհրդական Անուշավան Ղազարյանը: Ընդունելությանը մասնակցեցին 15 քաղաքացի, որոնցից 4 -ը դիմեցին իրենց բնակարանների կամ ժամանակավոր կացարանների բարեկարգման նպատակով գումարի կամ շինանյութի տեսքով աջակցություն ստանալու, երկու քաղաքացի՝ բնակարան ձեռք բերելու հարցում աջակցություն ստանալու, երկու քաղաքացի՝ պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, երկու քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման, մեկ քաղաքացի՝ հողի սեփականության իրավունքի ձեռքբերման և մեկ քաղաքացի՝ կառուցապատման թույլտվություն ստանալու հարցում խորհրդատվություն ստանալու, մեկ քաղաքացի՝ առողջարանային ուղեգիր ձեռք բերելու խնդրով: Մնացած քաղաքացիները դիմեցին սոցիալական տարբեր խնդիրներ մեղմման պատակով դրամական աջակցություն ստանալու ակնկալիքով:
Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն ենթադրող դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42