Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Վահան գյուղում անցկացվել  է Հայոց ցեղասպանության  եւ Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում

Վահան գյուղում անցկացվել է Հայոց ցեղասպանության եւ Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում 20.05.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառումները մարզի համայնքներում շարունակվում են: Մայիսի 16-ին սահմանամերձ Վահան գյուղի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ռիտա Աբրահամյանի ղեկավարությամբ և դպրոցի աշակերտների մասնակցությամբ անցկացվել է հերթական միջոցառումը: Այն տեղի է ունեցել Վահան գյուղի ինքնապաշտպանության մարտերում զոհված վահանցի հերոսների գերեզմանոց-հուշահամալիրի եւ Հայրենական մեծ պատերազմում ընկած անհայտ զինվորի հուշարձանի բարձունքում: Միջոցառմանը ներկա են եղել մեծ թվով համագյուղացիներ, Վահանում տեղակայված ՀՀ Զու զորամասի ժամկետային զինծառայողներ, պետական ու հանրային ծառայողներ, շրջակա համայնքներից հրավիրված հյուրեր ...

Կայացավ ,,Տարվա լավագույն տնօրեն, լավագույն ուսուցիչ, լավագույն դաստիարակ,, մրցույթի մարզային փուլը

Կայացավ ,,Տարվա լավագույն տնօրեն, լավագույն ուսուցիչ, լավագույն դաստիարակ,, մրցույթի մարզային փուլը 18.05.2015

ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված ,,Տարվա լավագույն տնօրեն,, , ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, , ,,Տարվա լավագույն դաստիարակ,, անվանակարգերում անցկացվող մրցույթի մարզայի փուլը Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ մայիսի 15-ին: Մրցույթն անցկացրեց մրցութային հանձնաժողովը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ: Այս տարի մարզային փուլին մասնակցելու հայտ էին ներկայացրել դպրոցական խորհուրդների կողմից երաշխավորված 15 ներկայացուցիչներ, որոնցից 13-ը` ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, անվանակարգում: Իսկ ,,Տարվա լավագույն տնօրեն,, և ,,Տարվա լավագույն դաստիարակ,, անվանակարգերում ներկայացվել էր 1-ական հայտ...

Բաց դաս նվիրված բանաստեղծ Հովհաննես  Շիրազի ծննդյան 100-ամյակին

Բաց դաս նվիրված բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին 15.05.2015

Գավառ քաղաքի N5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում կազմակերպվեց բաց դաս` նվիրված էր Հայոց Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին և բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին: Այն գործնական աշխատանքի դաս էր. Աշակերտները հարցազրույցի էին հրավիրել ,,բանաստեղծ Հովհաննես Շիրազին,,: Ինքնատիպ էր բանաստեղծի մուտքը դասարան. Նա ներս մտավ խորհրդանիշ գարնան հետ ձեռք ձեռքի տված՝ գարնանային ծաղիկներ բաժանելով ներկաներին: Դպրոցականները արտասանեցին Շիրազի ,,Թագադրում,, բանաստեղծությունը, որի անզուգական տողերի ներքո ,,բանաստեղծի դերակատարը,, օծվեց որպես գարնան թագավոր: Աշակերտները բազմաթիվ հարցեր ուղղեցին ,,հեղինակի աթոռին,, բազմած ,,թագավոր – բանաստեղծին,, և նրանից լսեցին անկեղծ ու անմիջական պատասխաններ իր կյանքի հիշարժան դրվագների...

Ծաղիկներ և ծաղկեպսակ դրվեցին  անհայտ զինվորի հուշարձանին

Ծաղիկներ և ծաղկեպսակ դրվեցին անհայտ զինվորի հուշարձանին 09.05.2015

Մայիսի 9-ին Գեղարքունիքի մարզի ղեկավարությունը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ Գավառ քաղաքում ծաղիկներ և ծաղկեպսակ դրեց անհայտ զինվորի հուշարձանին: Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի աշխատակիցներ, մարզային և քաղաքային ենթակայության կրթամշակութային հաստատությունների, հիմնարկ ձեռնարկությունների ներկայացուցիչներ, Գավառի զիկոմիսարիատի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցներ, Գեղարքունյաց թեմի հոգևոր այրեր, անհատ քաղաքացիներ: Հուշարձանի մոտ Գեղարքունիքի մարզպետը զրույց ունեցավ Մեծ հայրենականի, Արցախյան ազատամարտի վետերանների և երկրապահների հետ: Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց նրանց...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայիսյան հաղթանակների տոնի կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայիսյան հաղթանակների տոնի կապակցությամբ 08.05.2015

Հարգելի հայրենակիցներ: 70 տարի առաջ այս օրը հաղթականորեն ավարտվեց Խորհրդային Միության ժողովուրդների մղած Հայրենական մեծ պատերազմը ֆաշիստական Գերմանիայի դեմ, որը ձեռք բերվեց տասնյակ միլիոնավոր մարդկային կյանքերի, նյութական ահռելի կորուստների եւ տարիների հերոսական մաքառումների գնով: Այդ հաղթանակի մեջ իր ծանրակշիռ ավանդն ունեցավ նաեւ հայ ժողովուրդը` տալով հարյուրից ավելի հերոսներ, ականավոր զորահրամանատարներ, ավելի քան վեց հարյուր հազար զինվորներ, որոնցից երեք հարյուր հազարն ընկան ռազմադաշտերում կամ անհետ կորան: Այդ պատմական հաղթանակի շնորհիվ միայն Սովետական Հայաստանը փրկվեց թուրքական մահաբեր ներխուժումից` բռնելով շենացման ու զարգացման խաղաղ...

Հանդիսավոր նիստ և տոնական ցերեկույթ Մայիսյան հաղթանակների առթիվ

Հանդիսավոր նիստ և տոնական ցերեկույթ Մայիսյան հաղթանակների առթիվ 08.05.2015

Մայիսի 8-ին Գավառ քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, նվիրված հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակի և Շուշիի ազատագրման տարեդարձի առթիվ: Մինչ նիստի մեկնարկը մասնակիցները մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ հայրենականի, Շուշիի ազատագրման և Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առաջ: Այնուհետև զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Փոխմարզպետը նախ շնորհավորեց Գեղարքունիքի մարզում ապրող Մեծ հայրենականի 89 վետերաններին և ողջ հայ ժողովրդին մայիսյան հաղթանակների առթիվ, Հայոց երկրին մաղթելով հզորացում ու բարեկեցություն, հայրենի սահմաններին ամրություն ու խաղաղություն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03