Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց Սևանի և Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նվիրված խորհրդատվական հանդիպում

21.03.2019

Մարտի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում ԵՄՋՆ+ ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ անցկացվեց խորհրդատվական հանդիպում՝ նվիրված Սևանի և Հրազդանի գետավազանային կառավարման պլանների մշակման գործընթացին: Ինչպես ներկայացրեց ծրագիրն իրականացնող «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ Արևիկ Հովսեփյանը, Սևանի և Հրազդանի գետավազանային կառավարման պլանը նկարագրում է ավազանների բնապահպանական նպատակները և դրանց հասնելու համար նախատեսվող միջոցառումները: Խորհրդակցական առաջին համաժողովը հյուրընկալել է մոտ 50 տեղական շահառուների՝ ներառյալ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնեսության և բնապահպանության վարչության, ջրավազանային պլանավորման կազմակերպությունների, փոքր և խոշոր ջրօգտագործողների, ՀԿ-ների ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների ու լրագրողների, պարզելու նրանց տեսակետները ավազաններում առկա հիմնական մարտահրավերների վերաբերյալ, որոնք են՝ որակյալ ջրի ապահովում, ջրային ռեսուրսի բաշխում, աղտոտման նվազեցում, անվտանգ խմելու ջրի ապահովում և մարդկանց առողջության պահպանում:
«Մեկօրյա հանդիպումները մասնակիցներին հնարավորություն են ընձեռում՝ կարծիքներ արտահայտել գետավազանային կառավարման պլանների վերաբերյալ՝ բանավիճելով անհամաձայնությունների, համաձայնությունների, ինչպես նաև համապատասխան ավազաններում առկա հիմնական մարտահրավերների շուրջ: Այս երկխոսությունը շատ կարևոր է, և դրանց արդյունքները հաշվի են առնվելու գետավազանային կառավարման պլանի մշակման նպատակներին հասնելու համար հնարավոր գործողությունները սահմանելիս:Պետական և ոչ պետական ոլորտի շահառուների հետ այս խորհրդատվական հանդիպումներն ավելի լայն հանրային խորհրդատվությունների մաս են կազմում, որոնք տևելու են մարտի 12-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ, և որոնց միջոցով հավաքագրվելու են փորձագիտական կարծիքներ և տեղեկատվություն՝ գետավազանային կառավարման պլանում լրացումներ կատարելու և դրա հետ կապված միջոցառումների ծրագիրը մշակելու համար: Խորհրդատվության գործընթացը Հայաստանում իրականացնում է «Ազգային ջրային համագործակցություն գիտական, էկոլոգիական ՀԿ-ն»,-ներկայացրեց Արևիկ Հովսեփյանը:
ԵՄՋՆ+ քառամյա ծրագիրը, որը մեկնարկել է 2016թ սեպտեմբերին, ԵՄ-ի կողմից Արևելյան գործընկերության երկրներում ջրի ոլորտում իրականացվող ամենախոշոր ծրագիրն է: Այն աջակցում է 6 գործընկեր երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային՝ համապատասխանեցնելու իրենց օրենսդրությունը ջրի կառավարման բնագավառում իրականացվող ԵՄ քաղաքականությանը՝ շեշտը դնելով անդրսահմանային գետերի վրա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59