Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լիճքում անցկացվեց բռնցքամարտի մարզային առաջնություն

21.03.2019

2019 թվականի մարտի 16-ին և 17-ին Լիճք համայնքում անցկացվեց Գեղարքունիքի մարզի 2003-2004 թվականներին ծնված պատանիների բռնցքամարտի մարզային առաջնություն: Առաջնությանը մասնակցում էին մարզադպրոցների, մարզական ընկերությունների և համայնքների կողմից հայտավորված բռնցքամարտիկները: Այն անցկացվեց բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն: Մարտի 16-ի մենամարտերում որոշվեցին ուժեղագույները, որոնք հաջորդ օրը՝ եզրափակիչ մենամարտերում որոշեցին առաջնության հաղթողներին: Մրցումներն անցկացրեց և արդյունքներն ամփոփեց մրցավարական հանձնաժողովը:
46 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Սպարտակ Ստեփանյանը, Սևան, 48 կգ քաշային կարգում՝ Վարդան Ալեքսանյանը, Լիճք, 50 կգ քաշային կարգում՝ Վազգեն Հունանյանը, Մարտունի, 52 կգ քաշային կարգում՝ Սամվել Ավետիսյանը,Լիճք, 54 կգ քաշային կարգում՝ Նարեկ Զախարյանը, Մարտունի, 57 կգ քաշային կարգում՝ Նաիրի Նաջարյանը, Կարմիրգյուղ, 60 կգ քաշային կարգում՝ Վարդան Խաչատրյանը, Սևան, 63 կգ քաշային կարգում՝ Պարգև Կարապետյանը, Լիճք, 66 կգ քաշային կարգում՝ Նարեկ Զախարյանը, Մարտունի, 70 կգ քաշային կարգում՝ Նարեկ Գրեյանը, Մարտունի, 75 կգ քաշային կարգում՝ Խորեն Մուրադյանը, Ճամբարակ, 80 կգ քաշային կարգում՝ Մաքսիմ Գասպարյանը , Սևան և +80 կգ քաշային կարգում՝ Արման Խաչատրյանը, Սևան:
Առաջնության եզրափակիչ մենամարտերի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հավաստագրերով և Լիճք համայնքի ղեկավարի կողմից սահմանված հուշամեդալներով:
Մարզիկների ցույց տված արդյունքների հիման վրա կձևավորվի մարզի հավաքական թիմը, որը մարտի 31-ից մինչև ապրիլի 6-ը կմասնակցի ՀՀ ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի առաջնությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55