Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունու բժշկական կենտրոնում կբացվի հեմոդիալիզի ծառայություն

22.03.2019

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում հեմոդիալիզի ծառայության բացման ուղղությամբ: Այն ժամանակավորապես հիմնվելու եւ գործելու է բժշկական կենտրոնի ներկայիս շենքի տարածքում, ապա տեղափոխվելու է նորակառույց շենք, որի շինարարության մեկնարկը տրվելու է այս տարվանից: Հեմոդիալիզի ծառայության գործունեության տարածքի ընտրության նպատակով մարտի 22-ին Մարտունու բժշկական կենտրոնում խնդիրը համատեղ քննարկեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ առողջապահական նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Սարգսյանը եւ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը: Նրանք շրջայց կատարեցին բժշկական կենտրոնի տարբեր մասնաշենքերում և ընտրեցին հեմոդիալիզի ծառայության գործունեության համար համապատասխան տարածք: «Հեմոդիալիզի ծառայությունը բացվում է քաղաքացիների հրատապ պահանջով, քանի որ Մարտունու տարածքից այսօր հեմոդիալիզ են ստանում 54 հիվանդ, ովքեր լրացուցիչ ծախսեր են կատարում՝ Գավառ կամ մայրաքաղաքի այլ բուժհաստատություններ հասնելու համար: Հեմոդիալիզի ծառայության բացման դեպքում քաղաքացիները տեղում կստանան բուժումը եւ կխնայեն իրենց միջոցները:Կարծում եմ, որ միանգամայն արդարացված կլինի այս ծառայության բացումը, որի ականատեսը կլինենք առաջիկայում»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:03:44