Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

  Տոնական միջոցառում նվիրված Առաջին Հանրապետության ստեղծման  տարեդարձին

Տոնական միջոցառում նվիրված Առաջին Հանրապետության ստեղծման տարեդարձին 28.05.2015

Մայիսի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ և Վարդենիս քաղաքային համայնքներում տեղի ունեցան տոնական միջոցառումներ` նվիրված Առաջին Հանրապետության ստեղծման 97-րդ տարեդարձին: Ծրագիրն իրականացվեց Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի և Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի պետական համալսարանի համատեղ ուժերով: Վաղ առավոտից մարդաշատ էր մարզկենտրոն Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակը: 2-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերը հրապարակում բացազատել էին ուսումնական կետեր, որտեղ ցուցադրվեցին Հայկական բանակի արդի սպառազինության որոշ տեսակներ: Զինվորականները մանրամասնորեն այցելուներին ծանոթացնում էին ցուցադրվող զինատեսակների գործածությանը եւ նշանակությանը, պատասխանում...

,,Հայաստան, իմ աշխարհ.. երգչախմբային մարզային փառատոն 27.05.2015

«Հայ դիրիժորների ասոցիացիա,, հասարակական կազմակերպության և Գեղարքունիքի մարզպետարանի ջանքերով մայիսի 27-ին Գավառի մշակույթի պալատում տեղի ունեցավ ,,Հայաստան, իմ աշխարհ,, մարզային երգչախմբային փառատոն՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին: Փառատոնի նպատակն էր կրտսեր սերնդի միասնական երգերով ապացուցելու, որ, չնայած բազում հալածանքների, հայ ազգը ապրում ու արարում է իր հողի վրա: Փառատոնին մասնակցում էին Գավառ քաղաքի, Սարուխան, Կարմիրգյուղ, Նորատուս համայնքների արվեստի, Սևանի երաժշտական, Լիճքի և Զոլաքարի N1 միջնակարգ դպրոցների մանկական երգչախմբերը: Փառատոնին ներկա էին ճանաչված խմբավարներ: Բոլոր երգչախմբերի միասնական կատարմամբ հնչեցին Ռոբերտ Պետրոսյանի ,,Երկիր հայրենի,,, Էդգար Հովհաննիսյանի ,,Սարդարապատ,, և ,,Էրեբունի–Երևան,, ստեղծագործությունները: Ելույթ ունեցան Սևանի երաժշտական դպրոցի փողային նվագախումբը, Գանձակի երաժշտական դպրոցի ազգային նվագարանների համույթը և պարի խումբը, Սարուխանի, Կարմիրգյուղի, Նորատուսի արվեստի դպրոցների պարի խմբերը, Գավառի արվեստ դպրոցի ,, Հուսո առագաստ,, երգի համույթը, անհատ կատարողներ: Փառատոնի ավարտին բոլոր երգչախմբերը ,, Հայ դիրիժորների ասոցիացիա,, հասարակական կազմակերպության կողմից արժանացան պատվոգրերի:

ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ մարզպետների հետ

ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ մարզպետների հետ 26.05.2015

Մայիսի 26-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն անցկացրեց ամենամսյա համամարզային խորհրդակցություն, որին մասնակցում էին հանրապետության 10 մարզպետներն ու նախարարության ղեկավար կազմը: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքների խոշորացման գործընթացին առնչվող հարցեր, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը, Լեռնային Ղարաբաղի հետ համագործակցության ընդլայնումը, «Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015 թ.-ի ծրագրին առնչվող հարցեր և այլն: ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը մարզպետների հատուկ ուշադրությունը հրավիրեց համայնքների խոշորացման պիլոտային ծրագրում ընդգրկված համայնքներում զարգացման համապատասխան ծրագրերի...

Գեղարքունիքի մարզն այս տարի ունեցավ  2373 շրջանավարտ

Գեղարքունիքի մարզն այս տարի ունեցավ 2373 շրջանավարտ 22.05.2015

Մայիսի 22-ին մարզի դպրոցներում ավարտվեցին 2014-15 ուսումնական տարվա դասընթացները: ,,Վերջին դասին,, նվիրված արարողություններ կազմակերպվեցին մարզային ենթակայության 118 հանրակրթական և ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության 8 կրթօջախներում: Գեղարքունիքի մարզն այս ուսումնական տարում կտա 2373 շրջանավարտ, որից 1815-ը մարզային ենթակայության, իսկ 558-ը նախարարության ենթակայության կրթօջախների սաներ են: Շրջանավարտների ամենամեծ թիվը 826` Մարտունու տարածքում է: Գավառի տարածքում այն հասնում է 353-ի, Վարդենիսի տարածքում` 345-ի, Սևանի տարածքում 182-ի, իսկ Ճամբարակի տարածքից այս ուսումնական տարում կավարտեն 109 դպրոցականներ: Շրջանավարտներին ,,Վերջին դասի,, առիթով շնորհավորելու համար Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շրջայց կատարեց մարզի մի շարք դպրոցներում...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը   շրջանավարտներին

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը շրջանավարտներին 21.05.2015

Հարգելի շրջանավարտներ Դպրոցական կյանքին հրաժեշտ տալուց հետո ձեզանից յուրաքանչյուրի առջեւ բացվում են սպասումներով, նպատակներով ու ձգտումներով լի նոր ժամանակներ, նոր հորիզոններ ու բարձունքներ, որոնց նվաճման համար ձեր ստացած գիտելիքների կողքին անհրաժեշտ կլինեն նոր ջանքեր, սեր ու նվիրում: Բարի երթ եմ մաղթում ձեզ այդ երազանքների ու նպատակների իրականացման ճանապարհին, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ հետագա ուսումնառության մեջ կամ աշխատանքում:Ցանկանում եմ, որ դուք պաշտպանեք ու կերտեք Հայոց հայրենիքը միայն եւ միայն խաղաղ երկնքի տակ, ուրախ ու անհոգ, ստեղծարար տրամադրության մեջ: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

 Տոնական շքերթ  և  ցերեկույթ  Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցում

Տոնական շքերթ և ցերեկույթ Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցում 20.05.2015

Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի և Մայիսյան հաղթանակների առթիվ Կարմիրգյուղի N2 միջնակարգ դպրոցում կազմակերպված ցերեկույթը մեկնարկեց հանդիսավոր արարողությամբ: Դպրոցի բակում անցկացվեց Մայիսյան եռատոնին նվիրված տոնական շքերթ, որի ընթացքում հաղթական քայլերով հրապարակ մտան դպրոցի բոլոր դասարանների և նախակրթարանի սաները, դպրոցի պատանի երկրապահները: Շքերթն ընդունեց դպրոցի տնօրեն Գոհար Ենգոյանը: Հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, այնուհետև ցերեկույթը շարունակվեց դպրոցի հանդիսությունների սրահում: Միջոցառմանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը, պաշտոնական այլ անձինք: Ցերեկույթի սկզբում ցուցադրվեց ամփոփ տեսաշար...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03