Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում մաքրման աշխատանքներ կիրականացվեն նաև ապրիլ ամսվա ընթացքում

23.03.2019

Համապետական շաբաթօրյակի ընթացքում Գեղարքունիքի մարզում ժամը 16:30-ի դրությամբ ավարտվել են մաքրման աշխատանքները, սակայն Վարդենիսի տարածաշրջանի Ակունք և Գեղամասար համայնքներում դեռևս ընթանում են աղբակույտերի մաքրման աշխատանքները: Ինչպես արդեն տեղեկացվել էր ՝ շաբաթօրյակին մասնակցություն են ցուցաբերել մարզի բոլոր համայնքները, հիմնարկ ձեռնարկությունները, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, մարզի կրթամշակութային հաստատությունների, պետական և մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ: «Չնայած ցուրտ եղանակային պայմաններին և առանձին համայնքներում ձյան կուտակումներին, այդուհանդերձ, մարզի զգալի թվով համայնքներում այսօր իրականացվում է համապետական շաբաթօրյակ: Ըստ մարզային հանձնաժողովի կայացրած որոշման՝ այսօր պետք է մաքրվեն կամ փակվեն 17 աղբավայրեր և աղբանոցներ: Առավել շատ մաքրման ենթակա տարածքները ճանապարհամերձ հատվածներն են, որոնք աղտոտվում են հիմնականում ավտոմեքենաներից նետած թափոններով: Ես կոչ եմ անում ազգաբնակչությանը՝ պահպանել սանիտարական կանոնները և չաղտոտել շրջապատը: Հերթական շաբաթօրյակը մենք նախատեսում ենք իրականացնել ապրիլ ամսվա ընթացքում, երբ եղանակային պայմանները արդեն լիարժեք թույլ կտան»,- նշել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ով Լճաշեն համայնքում մասնակցել է համապետական շաբաթօրյակի աշխատանքներին: Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում շաբաթօրյակն իրականացվել է բնակչության ու կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ: Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված մարզային հանձնաժողովի վերահսկողությամբ և անմիջական պատասխանատվությամբ տեղերում համապետական շաբաթօրյակի ընթացքը վերահսկել են մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի խորհրդական Անուշավան Ղազարյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, պատասխանատու այլ աշխատակիցներ: Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ վարչության տեղեկացմամբ՝ համապետական շաբաթօրյակին ներգրավված են եղել շուրջ 530 կազմակերպություն, 248 միավոր տեխնիկա, 4800 գործիք, 12 հազար 311 մարդ: Մաքրման աշխատանքները մարզի համայնքների նախատեսված վայրերում, աղբավայրերում և աղբանոցներում ավարտին է հասցվել մոտավորապես ժամը 17:30-ին: Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակի մարզային հաձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Համապետական շաբաթօրյակի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ մարզում մաքրվել են բնակավայրերի փողոցներ, ճանապարհներ ու տարածքներ, Սեւանա լճի ափամերձ գոտիներ, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրեր, պատմամշակութային հուշարձաննների տարածքներ, բակեր փողոցներ, այլ նշանակության տարածքներ: Մաքրման աշխատանքների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել աղբավայրերի փակման գործընթացին:Ժամը 18:00-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում փակվել են նախատեսված բոլոր՝ 17 աղբանոցները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06