Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ամփոփվեցին դպրոցական առարկայական օլիմպիադայի արդյունքները

21.03.2019

Գեղարքունիքի մարզում ավարտվեց դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեցին մարզի հանրակրթական դպրոցների 425 աշակերտներ: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կրթության բաժնի տեղեկացմամբ օլիմպիադաներն անցկացվել են մաթեմատիկա, պատմություն, քիմիա, հայոց լեզու, կենսաբանություն, ինֆորմատիկա, ռուսաց լեզու, ֆիզիկա, աշխարհագրություն, գրականություն, ՆԶՊ, անգլերեն, ֆրանսերեն,գերմաներեն, աստղագիտություն ու հայոց եկեղեցու պատմություն առարկաներից, որտեղ հաղթող են ճանաչվել 78 աշակերտ: Նրանք Գեղարքունիքի մարզը կներկայացնեն առաջիկայում կայանալիք հանրապետական օլիմպիադայում: Ութական մասնակիցներ կլինեն պատմություն, հայոց լեզու, ռուսաց լեզու եւ հայոց եկեղեցու պատմություն, յոթական մասնակից՝ գրականություն եւ ՆԶՊ, 6 մասնակից՝ քիմիա, հնգական մասնակից՝ կենսաբանություն, անգլերեն, գերմաներեն, 4 մասնակից՝ աշխարհագրություն, 3 մասնակից՝ մաթեմատիկա, 2 մասնակից՝ աստղագիտություն, մեկական մասնակից՝ ֆիզիկա եւ ֆրանսերեն առարկաներից:
«Հումանիտար առարկաների հաղթողներին ընտրել է մարզային հանձնաժողովը, իսկ օնլայն կարգով անցկացվող բնագիտական առարկաների հաղթողներին՝ դպրոցականների օլիմպիադայի հանրապետական կազմկոմիտեն: Օլիմպիադայի հանրապետական փուլին ավելի շատ աշակերտներ են մասնակցելու Ճամբարակի, Սեւանի, Վարդենիսի ավագ, Գանձակի թիվ 1, Գեղհովիտի թիվ 2 դպրոցները», -տեղեկացրեց Գեղարքւոնիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կրթության բաժնի վարիչ Համբարձում Սաֆարյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:36:57