Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը ներկայացրեց մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի նոր պաշտոնակատարին

02.04.2019

Ապրիլի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Վարդանյանին:
«Ոլորտը քաջածանոթ է տիկին Վարդանյանին, քանի որ նա բուժհաստատության կառավարման փորձ ունի, ու համոզված եմ, որ իր փորձն ու մասնագիտական գիտելիքները կներդնի մարզի առողջապահական ու սոցիալական ապահովության համակարգի զարգացման ուղղությամբ: Ոլորտում բազմաթիվ կուտակված խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն քայլ առ քայլ, որպեսզի մարզի առողջապահության եւ սոցիալական ապահովության համակարգերը ենթարկվեն որակական ու դրական փոփոխությունների: Նրան մաղթում ենք աշխատանքային եռանդ ու ձեռքբերումներ»,-նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանը միաժամանակ շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության նախկին պետ, այժմ ՀՀ առողջապահական տեսչական մարմնի արեւմտյան տարածաշրջանի պետ Անուշ Պողոսյանին՝ առողջապահության եւ սոցիալական ապահովության համակարգի արդյունավետ ղեկավարման համար: «Անուշ Պողոսյանը մի քանի տարի ղեկավարել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը՝ իր ջանքերը, մասնագիտական գիտելիքներն ու կառավարչական հմտությունները ներդնելով մարզի առողջապահության եւ սոցիալական ապահովության համակարգերի զարգացման գործում: Նրան նորանոր հաջողություններ եմ մաղթում իր նոր աշխատանքում: Կարծում եմ, որ մեր համագործակցությունը զարգացման նոր լիցք կհաղորդի մարզի առողջապահությանը»,-շեշտեց մարզպետը:
«Իմ շնորհակալությունն եմ հայտնում Գեղարքունիքի բոլոր մարզպետներին, որոնց ղեկավարման տարիներին ես աշխատել եմ մարզպետարանում: Սա ինձ համար կյանքի մեծ դպրոց էր, որտեղից գնում եմ գիտելիքների մեծ պաշարով, աշխատանքային հարուստ փորձով, լավ ընկերներ ձեռք բերած: Մենք կաշխատենք համատեղ՝ ի շահ մարզի առողջապահական համակարգի զարգացման, հանրային համընդհանուր բարօրության»,-իր շնորհակալական խոսքում նշեց Անուշ Պողոսյանը:
Մարզի առողջապահական եւ սոցիալական ապահովության համակարգերի զարգացման գործում ներդրած ավանդի համար Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց Անուշ Պողոսյանին:
Այնուհետև մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ Գնել Սանոսյանը քննարկեց աշխատանքային բնույթի մի շարք հարցեր, տվեց հանձնարարականներ:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39