Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

27.03.2019

Ամեն տարի այս օրը՝ մարտի 27-ին, աշխարհի տարբեր ծայրերում նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ որպես թատրոնի մշակների ու գործիչների մասնագիտական տոն:
Թատրոնը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հայ մարդն իրեն հուզող բազմապիսի հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրել է նաև թատրոնում։
Այս զարմանալի արվեստն առանձնանում է ունեցածի արժևորման ու նորի գիտակցման ներդաշնակությամբ:
Աշխույժ թատերական կյանքով ավելի քան մեկ դար է, ինչ ապրում է նաեւ մեր մարզկենտրոն Գավառ քաղաքը, որի բեմում հանդես են եկել Հայաստանի գրեթե բոլոր ականավոր թատերական գործիչները: Իսկ առավել մեծ ձեռքբերումը Անկախ Հայաստանի պատմության մեջ եղավ Գավառի նորակառույց թատրոնի շենքի շահագործումը, որն այսօր մարզի մշակութային կյանքում ձեռք է բերել կարեւորագույն դերակատարություն՝ նոր էջ բացելով մեր երկրի թատերական արվեստի պատմության կերտման մեջ:
Հարգելի գործընկերներ,
Թատրոնի միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ թատերական բոլոր գործիչներին և թատրոնի նվիրյալներին, մաղթում ստեղծագործական ձեռքբերումներ ու լեփ-լեցուն դահլիճներ։
Լավագույն ցանկություններով՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39