Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում կիրականացվեն ակնային հետազոտություններ

29.03.2019

Մարտի 29-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ընդունեց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանին և նույն հիմնադրամի շրջանակներում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ և ԱՍԱ վարչությունների պետերը, մարզի բոլոր տարածաշրջանների ակնաբույժները, դպրոցների տնօրեններ: Բարեգործական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տնօրենի ներկայացմամբ՝ համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր Բարեգործական կարգավորման հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը հուլիս ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզում հերթական անգամ նախատեսում է իրականացնել ակնային հետազոտություններ և բուժում: Ըստ ներկայացվող ծրագրի՝ ՀԱՆ-ը մարզի բնակչության համար նախատեսում է աչքի շարժական հիվանդանոցի միջոցով և անվճար հիմունքներով կատարել մանրազնին ստուգում և լազերային միջամտություն, ինչպես նաև վիրահատություններ սոցիալապես անապահով խմբերի համար:
Բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվելիք հաջորդ ծրագիրը, որը ներկայացվեց հանդիպման մասնակիցներին, դա երեխաների շրջաններում իրականացվելիք ակնային խնդիրների վաղ հայտմաբերման և դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքներն են: Նունե Եղիազարյանի հավաստմամբ, գրասենյակի կողմից պատահականության սկզբունքով ընտրվել են Սևանի թիվ 2 հիմնական, Կարմիրգյուղի թիվ 2 և Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցները, որտեղ դպրոցականների ծնողների կամ խնամակալների շրջանում նախ կիրականացվի սկրինինգ և նրանց համաձայնության դեպքում միայն երեխան կենթարկվի ակնային հետազոտություն: Խնդիրների հայտնաբերման դեպքում երեխան կուղեգրվի խորացված հետազոտության և բուժման: « Առանց ծնողի կամ խնամակալի համաձայնության մասնագետները իրավունք չունեն երեխային հետազոտելու: Երեխայի ստուգումը իրականացվելու է շարժական լաբորատորիայի միջոցով, առանց աչքերի բիբերի լայնացման կամ դեղորայքային միջամտության: Մեր կողմից երաշխավորվում է նաև հետազոտության արդյունքների գաղտնիությունը»,- տեղեկացրեց գրասենյակի տնօրենը: Դպրոցականների շրջանում ակնային հետազոտության ծրագիրը նախատեսված է իրականացնել ապրիլի 8-ից:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը ողջունեց ծրագրի գաղափարը, նշելով, որ այն շատ կարևոր խնդիր է լուծում մարզի բնակչության համար: Մարզպետի տեղակալը առաջարկեց հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հետազոտությունների արդյունքում բացառել ուղորդված ուղեգրումները դեպի մայրաքաղաքի բուժհաստատություններ, և հանձնարարեց մարզպետարանի պատասխանատուներին, մինչև ծրագրերի մեկնարկը նախապատրաստական աշխատանքներ իրականացնել մարզի տարածաշրջաններում և վերը նշված երեք դպրոցներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:20:43