Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի տեղակալն ընդունեց «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ներկայացուցիչներին

12.04.2019

Ապրիլի 12-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ընդունեց «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ծրագրի համակարգող Մարիա Պողոսյանին և վերահսկման եւ գնահատման մասնագետ Զարուհի Ազնաուրյանին: Զրույցի ընթացքում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ներկայացուցիչները խոսեցին իրենց կողմից իրականացրած «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի կարևորության և արդյունավետության մասին՝ վկայակոչելով մարզի Ներքին Գետաշեն, Աստղաձոր, Վարդենիկ, Ծովինար, Դրախտիկ, Այգուտ, Դպրաբակ, Վարսեր, Գեղարքունիք, Վաղաշեն համայնքներում այդ ուղղությամբ տարված աշխատանքները, որոնց շնորհիվ հիմնվել են դպրոցահեն նախակրթարաններ, բարելավվել են դպրոցների, մարզադահլիճների և նախակրթարանների սանիտարահիգիենիկ պայմանները: «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ծրագրի համակարգող Մարիա Պողոսյանի տեղեկացմամբ՝ այս տարվա մայիս ամսին կազմակերպությունը պլանավորում է մարզի Զոլաքար,Նորաշեն և Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի դպրոցներում, որտեղ չեն գործում նախակրթարաններ, իրականացնել երեխայի զարգացման և ուսումնառության միջազգային գնահատում: Այն հնարավորություն կտա գնահատելու 3,5-6,5 տարեկան երեխաների զարգացումը և վաղ ուսումնառության մակարդակը: Ուսումնասիրության արդյունքների մասին կազմակերպությունը ՀՀ կառավարություն կներկայացնի համապատասխան տեղեկատվություն՝ նախակրթարանների հիմնման աշխատանքները նշված համայնքներում իրականացնելու նպատակով: Իր հերթին մարզպետի տեղեկալ Նարեկ Գրիգորյանը ողջունեց կազմակերպության այսօրինակ նախաձեռնությունը, նշելով, որ այդ գործում մարզպետարանը և համայնքները կհանդիսանան համագործակցող կողմեր:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42