Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

16.04.2019

Ապրիլի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների մասանակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանին: Մարզպետը հույս հայտնեց, որ վարչության պետի նոր պաշտոնակատարի ղեկավարությամբ ու աշխատանքային համագործակցությամբ մարզի առողջապահական հաստատությունները կգրանցեն ավելի տեսանելի ձեռքբերումներ:
« Ամեն նոր եկող պաշտոնյա պետք է ձգտի նոր բան ավելացնել եղած ձեռքբերումներին: Ես խիստ պահանջներ եմ դնում ինչպես նորանշանակ վարչության պետի պաշտոնակատարի,այնպես էլ ձեր առջեւ՝ աշխատել բացառապես օրենքի շրջանակներում, հոգատարություն ու մարդկային վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների հանդեպ, չթերանալ որեւէ խնդրում: Ելնելով հասարակության մեջ ձեր ունեցած կարեւոր ու ընդգծված դերակատարությունից՝ դուք ձեր մասնագիտական ու աշխատանքային գործունեության մեջ սխալվելու իրավունք չունեք, քանի որ գործ ունեք մարդկանց առողջության հետ»,-շեշտեց Գնել Սանոսյանը:
Հանդիպման ընթացքում մարզպետ Գնել Սանոսյանը մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների հետ քննարկեց բուժհաստատություններում աշխատանքային ընթացքին առնչվող հարցեր, հանձնարարեց ամենայն պատասխանատվությամբ իրականացնել բնակչությանը մատուցվող բուժսպասարկումը և ուշադրություն դարձնել դրա որակի բարելավմանը: Գնել Սանոսյանը խստագույնս անդրադարձավ նաև բուժհիմնարկներում աշխատանքային ներքին կանոնակարգի պահպանմանը և աշխատակազմերում մասնագիտական կադրերի ճիշտ ընտրությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59