Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սարուխանի թիվ 1 մանկապարտեզը՝ «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցումների հաղթող

06.06.2019

2019 թվականի ապրիլի 22-23-ին Գեղարքունիքի մարզի քաղաքային համայնքներում մեկնարկեց «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի տարածքային փուլը, որին մասնակցեցին մարզի նախադպրոցական 30 հաստատություններ, իսկ վերջերս տարածքային փուլի հաղթողները՝ Սեւանի թիվ 4 «Գալիք», Ճամբարակի թիվ 3, Վարդենիսի թիվ 2, Մարտունու թիվ 4, Նորատուսի թիվ 1 եւ Սարուխանի թիվ 1 մանկապարտեզների թիմերը վիճարկեցին մարզային փուլի հաղթողի կոչումը: Համառ ու անզիջում պայքարում հաղթող ճանաչվեց Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի թիմը:Երկրորդ տեղը զբաղեցրեց Մարտունու թիվ 4 մանկապարտեզի, երրորդ տեղը՝ Նորատուսի թիվ 1 մանկապարտեզի թիմերը:Տարածքային փուլում հաղթող ճանաչված թիմերը կպարգեւատրվեն մարզական գույքերով, իսկ մարզային փուլում առաջին երեք տեղեր գրաված թիմերը՝ դրամական միջոցներով, որով նախադպրոցական ուսումնական հաստատությունները ձեռք կբերեն իրենց համար անհրաժեշտ մարզագույք: Մարզային փուլում հաղթող ճանաչված Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի թիմը հունիս ամսին կմասնակցի հանրապետական եզրափակիչ մրցաշարին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55