Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ  Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող   հանձնաժողովի նիստը

Կայացավ Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը 25.11.2015

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբողվող ՀՀ Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի 2015 թվականի հերթական նիստը, որն անցկացվեց > (LIFE) ծրագրի եւ նրա մաս կազմող > խորագրով քարոզարշավի շրջանակներում: Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: Քննարկմանը մասնակցում էին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի անդամներ, հաշմանդամության խնդիրներով ...

Գեղարքունիքում  ամփոփվել են բերքահավաքի նախնական արդյունքները

Գեղարքունիքում ամփոփվել են բերքահավաքի նախնական արդյունքները 18.11.2015

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում նոյեմբերի առաջին տասնօրյակի դրությամբ ավարվել է բերքահավաքը կարտոֆիլի եւ կաղամբի ցանքերում, պտղատու այգիներում: Մարզում գյուղատնտեսական տարին համարվում է փակված, բերքահավաքի նախնական արդյունքներն` ամփոփված: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզում 2015 թվականին արտադրվել է 138 հազար 700 տոննա հացահատիկի, 373 հազար տոննա կարտոֆիլի, 66 հազար 500 տոննա բանջարբոստանային մշակաբույսերի, 27 հազար 550 տոննա պտղի համախառն բերք: Կատարվել է 20 հազար 940 հեկտար աշնանացան, կուտակվել 435 հազար տոննա անասնակեր: ՙԱրդյունքները կարող էին ավելին լինել, եթե տեւական...

Քամին վնասներ է պատճառել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների տնտեսությունների

Քամին վնասներ է պատճառել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների տնտեսությունների 17.11.2015

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Նորակերտ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Սոթք, Լճավան, Ծովակ համայնքներում ավերիչ ուժի քամին զգալի վնասներ է հասցրել մասնավոր կամ հանրային նշանակության շինություններին: Ամենազգալի չափերի վնասը հասցվել է Նորակերտում, որտեղ քամին պոկել-տարել է 2 առանձնատան, 1 գոմի եւ 1 ավտոտնակի տանիք ամբողջությամբ, մասամբ`միջնակարգ դպրոցի եւ մի քանի տասնյակ շինությունների տանիքիներ, փշրել ապակիներ: Ուժեղ քամուց վնասվել են նաեւ Փոքր Մասրիկի բուժկետի եւ մանկապարտեզի , Մեծ Մասրիկի անասնապահական համալիրի եւ 1 առանձնատան, Լճավանի, Սոթքի եւ Ծովակի առանձնատների տանիքները..

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Սեւանի տարածաշրջան

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Սեւանի տարածաշրջան 17.11.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերթական աշխատանքային այցով եղավ Սեւանի տարածաշրջանում: Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցում մարզպետը ծանոթացավ պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին, նկատված շինարարական թերությունները վերացնելու համար տվեց համապատասխան հանձնարարականներ: Սեւանի տարածաշրանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ մարզպետը քննարկեց ջեռուցման կազմակերպման, տնտեսված միջոցների նպատակային օգտագործման, ուսումնադաստիարակչական աշխատանքներում նկատված թերությունների վերացման հետ կապված խնդիրներ, պատասխանեց տնօրենների կողմից բարձրացված հարցերին:ՙՋեռուցման համար կառավարության կողմից....

ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության եզրափակիչում Գեղարքունիքի մարզը զբաղեցրել է մրցանակային երրորդ տեղը

ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության եզրափակիչում Գեղարքունիքի մարզը զբաղեցրել է մրցանակային երրորդ տեղը 12.11.2015

Հոկտեմբերի 5-6-ին Վանաձոր քաղաքում կայացած ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներում Գեղարքունիքի մարզը գրավել է պատվավոր երրորդ տեղը: Մեր մարզի մրցանակային տեղը հիմնականում ապահովել են Գավառի N 5 եւ 2, Մարտունի քաղաքի N 1 հիմնական դպրոցների մարզիկները: Նոյեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզը ներկայացնող մարզիկների նվաճած գավաթը եւ մրցանակները Գավառի N 2 միջնակարգ դպրոցում հանդիսավոր պայմաններում հանձնեց ՀՀ դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը:ՀՀ ԱԺ գավաթը, որը հանգրվանելու է Գեղարքունիքի մարզպետարանում, ֆեդերացիայի նախագահի կողմից ստացավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը...

Գեղարքունիքում ընտրվեցին ասմունքի հանրապետական փառատոնի եզրափակիչ փուլի մասնկիցները

Գեղարքունիքում ընտրվեցին ասմունքի հանրապետական փառատոնի եզրափակիչ փուլի մասնկիցները 11.11.2015

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի N 2 հիմնական դպրոցի դահլիճում կայացած ասմունքի հանրապետական 9-րդ փառատոնը, որն անցկացվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորության ներքո, նվիրված էր հայ անվանի բանաստեղծներ Վահագն Դավթյանին եւ Գեւորգ Էմինին: Փառատոնը պետք է ի հայտ բերեր Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատությունների այն յոթ հաղթողներին, ովքեր այս տարեվերջին մարզը կներկայացնեն մայրաքաղաքում անցկացվող եզրափակիչ փուլում: Մրցանակային յոթ տեղերը տարիքային երկու խմբերում վիճարկում էին տարածքային փուլը հաղթահարած 37 դպրոցականներ, ովքեր մեկական բանաստեղծություն էին ներկայացնում Վահագն Դավթյանի եւ Գեւորգ Էմինի ստեղծագործություններից...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38