Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՈՒսուցչի օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՈՒսուցչի օրվա առթիվ 04.10.2015

Հարգելի մանկավարժներ, Ձեզ է վիճակված մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության պատվաբեր գործը, որը նախեւառաջ պահանջում է սեր ու նվիրում, ջանք ու պատասխանատվություն: Դուք եք սուրբ Մաշտոցի , հայոց դպրության, մտքի ու գիտության ականավոր դեմքերի գործի շարունակողները, ուսուցչի վաստակն ու անունը բարձր պահողները: Ուսուցչի օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, ցանկանում խաղաղ ու ապահով հայրենիք, անձնական ու ընտանեկան երջանկություն, աշխատանքային հաջողություններ, եռանդ ու նվիրում: Հարգանքներով` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան:

Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ եւ առաջնորդությամբ Գեղարքունյաց թեմի մայր եկեղեցում մատուցվեց առաջին Պատարագը

Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ եւ առաջնորդությամբ Գեղարքունյաց թեմի մայր եկեղեցում մատուցվեց առաջին Պատարագը 04.10.2015

Գեղարքունյաց թեմի մայր եկեղեցում այսօր նշանավորվեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի պաշտոնավարման առաջին օրով, նրա կողմից մատուցված կիրակնօրյա Պատարագով եւ Ջրօրհնեքի արարողությամբ, որն օծվեց նոր օրհնված Սուրբ մյուռոնով: Սուրբ պատարագին նախորդեց խոստովանության կարգը, որը կատարեց Գեղարքունյաց թեմի նախկին առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Սուրբ պատարագի, թեմակալության ընդունման եւ ջրօրհնեքի արարողություններին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ...

Գեղարքունիքի մարզ ում մինչեւ տարեվերջ  կբացվի ութ  նախակրթարան

Գեղարքունիքի մարզ ում մինչեւ տարեվերջ կբացվի ութ նախակրթարան 02.10.2015

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ կայացած հանդիպում-քննարկումը նվիրված էր ՀՀ ԿԳ նախարարության ՙԿրթական ծրագրերի կենտրոն՚-ի կողմից Գեղարքունիքի մարզում ութ նոր նախակրթաններ հիմնելու ծրագրի ընթացքին: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության ՙԿրթական ծրագրերի կենտրոն՚-ի ներկայացուցիչներ, մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության աշխատակիցներ, դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ եւ համայնքների ղեկավարներ: Համաձայն Գեղարքունիքի մարզղպետարանի եւ ՀՀ ԿԳ նախարարության ՙԿրթական ծրագրերի կենտրոն՚-ի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության` նոր նախակրթարաններ կբացվեն Ծովազարդի միջնակարգ, Ճամբարակի N2 հիմնական, Ձորագյուղի հիմնական, Ծովասարի...

ՀՀ ԶՈՒ բանակային երրորդ կորպուսի հրամանատարությունը խրախուսեց ծառայության մեջ աչքի ընկած 30 զինծառայողի

ՀՀ ԶՈՒ բանակային երրորդ կորպուսի հրամանատարությունը խրախուսեց ծառայության մեջ աչքի ընկած 30 զինծառայողի 02.10.2015

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մշակույթի պալատում ՀՀ ԶՈւ բանակային երրորդ կորպուսի հրամանատարության նախաձեռնությամբ կայացավ կորպուսի զորամասերում օրինակելի ծառայությամբ աչքի ընկած եւ ծնունդով Գեղարքունիքի մարզը ներկայացնող 30 զինծառայողների եւ նրանց ծնողների հանդիպումը: Զինծառայողները հրամանատարության կողմից խրախուսվեցին իրենց ծնողներին ուղղված շնորհակալական նամակներով: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը եւ Կարեն Հակոբյանը, ՀՀ ԶՈւ բանակային երրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Оնիկ Գասպարյանը, Գեղարքունիքի...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Տարեցների օրվա կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Տարեցների օրվա կապակցությամբ 01.10.2015

Հարգարժան տարեցներ Ձեր ապրած կյանքում դուք թողել եք մնայուն վաստակ ու անուն, սերունդներ, որոնք շարունակում են մեր աշխարհի շենացման ու պաշտպանության գործը, ընտանեկան ու ազգային սուրբ ավանդները: Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք ու անհոգ ծերություն, ընտանեկան հոգատարությամբ շրջապատված երջանկություն: Ձեր հանդեպ խորին հարգանքով` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը  պարգեւի է արժանացրել 100 տարվա շեմն անցած 10 տարեցի

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը պարգեւի է արժանացրել 100 տարվա շեմն անցած 10 տարեցի 01.10.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ պարգեւատրել է 100 տարվա շեմն անցած 10 տարեց մարդկանց: Մարզպետի կողմից դրամական պարգեւի են արժանացել Սեւան քաղաքի բնակիչ, 100 տարեկան Արաքսյա Մկրտչյանը, Լճափ գյուղի բնակիչ, 100 տարեկան Երուն Մանուկյանը, Վարդենիս քաղաքի բնակիչ, 102 տարեկան Ծաղիկ Սաֆարյանը, Ճամբարակ քաղաքի բնակիչ, 103 տարեկան Վարդանուշ Ոսկանյանը, Դպրաբակ գյուղի բնակիչ, 101 տարեկան Մարգարիտ Տավարածյանը, Երանոս գյուղի բնակիչ, 113 տարեկան Դուրմեն Փինաչյանը, Ձորագյուղ գյուղի բնակիչ, 101 տարեկան Շուշիկ Ավետիսյանը, Զոլաքար գյուղի բնակիչ, 101 տարեկան Խանում Տոնեյանը, Վարդաձոր գյուղի բնակիչ, 100 տարեկան Արեւհատ Մարգարյանը եւ Արծվանիստ գյուղի բնակիչ, 100...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38