Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում կայանալու է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողով-ցուցահանդես

10.05.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ մայիսի 11-ին, ժամը 10:00-17:00-ին Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի է ունենալու «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողով և տեղական արտադրանքի «EXPO» ցուցահանդես։ Ներդրումային- գործարար համաժողովի նպատակն է՝ մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում ձեռնարկատիրություն իրականացնող և բիզնես շահեր հետապնդող գործարարների: Մարզի համար որպես զարգացման գերակա ուղղություն են ընտրվել գյուղատնտեսությունը, տուրիզմը և վերականգնվող էներգետիկայի արտադրությունը:
Համաժողովին ներկա են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, տեղի և արտասահմանյան ներդրողներ ու գործարարներ, բանկային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ, գիտնականներ, վերլուծաբաններ, պետական և հասարակական շրջանակների այլ ներկայացուցիչներ:
«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը մեկնարկելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ողջույնի խոսքերով, այնուհետև ցուցադրվելու է «Գեղարքունիքի մարզի տնտեսական հնարավորությունները և զարգացման տեսլականը» ֆիլմը: Ապա կայանալու է պանելային քննարկում՝ «Ներդրումային միջավայրը Հայաստանում» խորագրով, որի ընթացքում ներկայացվելու է մարզում հաջողված 6 ծրագիր: Համաժողովի հաջորդ փուլում ներկայացվելու է մարզում ընթացքի մեջ գտնվող 7 ներդրումային ծրագիր, որից հետո ներկայացվելու է ներդրումային ծրագրերի 18 նոր գաղափար (շնորհանդեսներ): Համաժողովը կընդմիջվի «EXPO» ցուցահանդեսով և հյուրասիրությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55