Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը դրամական պարգևներ հանձնեց մարզի Մեծ Հայրենականի 22 վետերաններին

09.05.2019

Գեղարքունիք մարզպետ Գնել Սանոսյանը մայիսի 9-ին հյուրընկալեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից Գավառի տարածաշրջանի վետերաններին: Գնել Սանոսյանը շնորհավորեց նրանց՝ Մեծ հայրենականում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 74-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով խաղաղ և առողջ կյանք: «Ուրախ եմ, որ հնարավոր եղավ ձեզ հանդիպել իմ աշխատասենյակում: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ և ձեր ծառայակից բոլոր ընկերներին այն ամենի համար, ինչ որ արել եք Մեծ հայրենականի ընթացքում: Ես համոզված եմ, որ դուք այդ հաղթանակը ձեռք եք բերել նաև ձեր գիտելիքների ու մասնագիտական հմտությունների շնորհիվ: Դուք միայն ձեր ընտանիքների և ձեր թոռների պապերը չեք, դուք նաև մեր բոլորիս պապերն եք, և ձեզանից մենք շատ ու շատ բաներ ունենք սովորելու: Մենք խոնարհվում ենք նաև ձեր ծառայակից ընկերների հերոսական անցյալի առաջ: Ձեր օրինակը վարակիչ եղավ նաև մեր սերունդների համար, ովքեր կյանքի ու մահու գնով պայքարեցին Արցախյան պատերազմի ընթացքում: Հավերժ փառք բոլոր ժամանակների հերոսներին»,- վետերաններին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Մեծ Հայրենականի վետերաններն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Գեղարքունիքի մարզպետին, նշելով, որ նման ուշադրությունն իրենց ոգևորում է և պարտավորեցնում՝ ավելի երկար ապրել: Վետերանների հետ ունեցած անմիջական զրույցից հետո Գնել Սանոսյանը նրանց հանձնեց դրամական պարգևներ:
Հավելենք նաև, որ Գեղարքունիքի մարզում այս պահի դրությամբ ապրում են Մեծ Հայերնականի 22 վետերաններ, որոնցից 8-ը Գավառի , 10-ը՝ Մարտունու, 3-ը՝ Վարդենիսի և 1-ը՝ Ճամբարակի տարածաշրջաններում: Գեղարքունիքի մարզպետի կողմից շնորհված դրամական պարգևները մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները մյուս տարածաշրջաններ վետերաններին կհանձնեն՝ նրանց բնակարաններ այցելելով:
Վետերանների հետ ունեցած հանդիպումից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մասնակցեց Գավառի քաղաքապետարանի կողմից քաղաքում կազմակերպված տոնական ծառատունկին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-05-23 16:45:37