Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Մայիսյան եռատոների կապակցությամբ

08.05.2019

Սիրելի հայրենակիցներ
Հայ ժողովրդի կյանքում անգնահատելի է Մայիսյան հաղթանակների պատմական ու ռազմաքաղաքական նշանակությունը: Թե՛ 1945 թվականի մայիսի 9-ին, թե՛ 1992 թվականի նույն օրը հայ զինվորները ծանր պայքարի գնով հաղթանակ պարգեւեցին մեր հայրենիքին՝ ջախջախելով մեր գոյությանը սպառնացող թշնամիներին:
Բեռլինում ու Շուշիում մեր պապերի, հայրերի ու եղբայրների գործած սխրանքներն ապրեցրին ու զորացրին Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները, որոնք այսօր, մի բանակ դարձած ու ձեռք ձեռքի տված, ապահովում են հայ ժողովրդի ու պետականության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը: Իսկ պատմական ու անշրջելի այդ հաղթանակները հաջողվեց ձեռք բերել միայն ու միայն մեր միասնության, կամքի ու քաջության, մեր ժողովրդի լավագույն զավակների կյանքի ու արյան գնով, որոնց հիշատակի առջեւ այսօր խոնարհվում ենք ազգովի ու երդվում՝ սրբորեն պահպանել ու զարգացնել այդ նվաճումները:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Երկրապահ կամավորների, Պաշտպանության բանակի, Բեռլինի ու Շուշիի հաղթանակների տոների կապակցությամբ, մաղթում խաղաղություն, բարօրություն ու նորանոր հաղթանակներ մեր համազգային նպատակների իրականացման ճանապարհին:
Լավագույն ցանկություններով՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-07-17 16:45:42