Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառում պարգեւատրվեցին ՀՀ հինգերորդ բանակային կորպուսի շուրջ 100 զինծառայողներ

Գավառում պարգեւատրվեցին ՀՀ հինգերորդ բանակային կորպուսի շուրջ 100 զինծառայողներ 16.09.2015

Բանակ-ծնող կապն ամրապնդելու նպատակով, Գեղարքունիքի մարզում արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է հանդիպում Հայոց բանակում ծառայող ծնունդով Գեղարքունիքի մարզը ներկայացնող զինծառայողների, նրանց ծնողների, հարազատների և ՀՀ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար կազմի հետ: Ինչպես տեղեկացրեց փոխգնդապետ Արթուր Մուսայելյանը, հանդիպման նպատակն է առավել ամրապնդել բանակ-հասարակություն կապը եւ խրախուսել ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին: Նա նաեւ նշեց, որ նախաձեռնությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն է` ի դեմս նախարար Սեյրան Օհանյանի: ՀՀ հինգերորդ բանակային կորպուսի զորամասերում ծառայող շուրջ 100 ժամկետային զինվորներ...

Եվրոպական Միության փորձագետները  Գեղարքունիքի մարզպետարանում անցկացրեցին հերթական  դասընթաց

Եվրոպական Միության փորձագետները Գեղարքունիքի մարզպետարանում անցկացրեցին հերթական դասընթաց 11.09.2015

Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց Եվրոպական Միության փորձագետներին: Այցի նպատակն էր հանդիպել մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի աշխատակիցների, ինչպես նաև Տարածքային Զարգացման ծրագրի մշակման աշխատանքներ իրականացնող ոլորտային աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ, ովքեր այս տարվա ընթացքում մասնակցել են ԵՄ նախաձեռնությամբ կազմակերպված ,, Մասնագիտական Կարողություններ`Տարածքային Զարգացման Գործընթացներում,, թեմայի շրջանակներում...

 Վերանորոգվեցին սահմանամերձ համայնքների բուժկետերը

Վերանորոգվեցին սահմանամերձ համայնքների բուժկետերը 11.09.2015

Սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց ֆրանսիական ,,Բժշկական օգնություն և զարգացում,, կազմակերպության խորհրդի անդամ Ժան-Պոլ Մասնադային: Հանդիպման ընթացքում փորձագետը ներկայացրեց Ճամբարակի տարածքի Վահան և Դպրաբակ համայնքների, ինչպես նաև Սևան քաղաքի ,,Բողբոջ,, մանկապարտեզի բուժկետերում Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի Գլխավոր խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական ,,Բժշկական օգնություն և զարգացում,, կազմակերպության և Գրենոբլի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացված աշխատանքները...

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 08.09.2015

Սեպտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Իրենց մտահոգող տարբեր խնդիրների կարգավորման ակնկալիքով մարզպետարան ներկայացան 21 քաղաքացիներ: Աշխատանքի տեղավորման խնդրով դիմում ներկայացրեց 1, առողջարանային ուղեգիր ձեռք բերելու նպատակով 3 քաղաքացի, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ աջակցություն ստանալու նպատակով 3, ֆինանսական օգնություն ստանալու ակնկալիքով 10 և վառելափայտի ձեռքբերման խնդրով 1 քաղաքացի: Ներկայացված դիմումների մի մասին տեղում տրվեց սպառիչ պատասխան: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող դիմումներին համարժեք պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը 02.09.2015

Սեպտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին մարզի խորհրդի անդամները: Այն վարում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: ,,2015 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզի 91 համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը բացարձակ թվերով կազմում է 640.4 մլն դրամ` 2014թվականի նույն ժամանակահատվածի 679,1 մլն դրամի փոխարեն: 2015թվականի 8 ամիսների պլանը կատարվել է 79,4 %-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 88,6%-ի ...

Գեղարքունիքի մարզպետը շրջայց կատարեց մարզի դպրոցներում

Գեղարքունիքի մարզպետը շրջայց կատարեց մարզի դպրոցներում 01.09.2015

Սեպտեմբերի 1-ին դպրոցականներին և մանկավարժներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եղավ մի քանի դպրոցներում: Նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Սևան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան N3 հիմնական դպրոցում Ռաֆիկ Գրիգորյանը ներկա գտնվեց առաջին զանգին նվիրված հանդիսավոր արարողությանը: Այս ուսումնական տարում դպրոցը կունենա 5 առաջին դասարան, որտեղ կհաճախեն 140 սաներ: Մոտ 900 աշակերտ ունեցող դպրոցում Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ այս տարի տնտեսված միջոցների հաշվին մասսամբ փոխվել են միջանցքների և դասասենյակների պատուհանները, վերանորոգվել է ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38