Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Քաղաքացու օրը Գավառում անցնում է տոնախմբության և հյուրասիրության պայմաններում

27.04.2019

ՀՀ Քաղաքացու օրվան նվիրված տոնակատարությունը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում անցնում է մարզի տարբեր համայնքների բնակիչների մասնակցությամբ, նրանց կողմից կազմակերպված հյուրասիրության ու մաղթանքների մթնոլորտում: ժամը 14-ից մեկնարկել է մարզի արհեստների եւ արվեստների փառատոնը՝«Տես ու համտես» խորագրով, որի ընթացքում ցուցադրվում է մարզի համայնքների գյուղատնտեսական արտադրանքի , ավանդական ու ժամանակակից բազմապիսի ուտեստների, ճաշատեսակների և այլ կերակուրների ու աղանդերների տեսականին: Ինչպես հավաստեցին Գեղարքունիքի մարզպետարանի մշակույթի բաժնից, փառատոնին ներկայացել են մարզի 33 համայնք, որոնց տաղավարների շուրջ հյուրասիրվում են տոնախմբության մասնակիցները: Պատվավոր հյուրերը, մարզպետ Գնել Սանոսյանի գլխավորությամբ, միջոցառման բազմաթիվ մասնակիցներ շրջեցին տաղավարներով մեկ, շնորհավորեցին միմյանց: Նույն ժամին Գավառի մանկական այգում մեկնարկեց « STREET ART-Քաղաքը քո աչքերով»խորագիրը կրող միջոցառումը, որի ընթացքում մարզի նկարիչները նկարեցին պատի վրա: ժամը 16-ին Գավառի կենտրոնական հրապարակում սկսվեց կինոցուցադրություն՝« Անկախության կինո»խորագրով, որի ընթացքում ցուցադրվեցին կարճամետրաժ ու փաստավավերագրական ֆիլմեր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախությանը, ժողովրդավարական արժեքների հաստատմանը: Նույն ժամին Գավառի պետական համալսարանում մեկնարկեց երիտասարդական քննարկում՝«Իրազեկ ուսանող» խորագրով: Միջոցառումներն անցնում են բազմամարդ միջավայրերում, տոնական բարձր տրամադրությամբ եւ կշարունակվեն մինչեւ ուշ երեկո: «Տոնական միջոցառումներն անցնում են բարձր տրամադրությամբ, ինքնաբուխ, հետաքրքիր և աշխույժ մթնոլորտում: Կարելի է ասել, որ տոնական միջոցառումը սպասվածից ավելի լավ է ստացվում: Տոնախմբության մասնակիցներին երգով ու պարով ողջունում են տարբեր համայնքների գեղարվեստական ինքնագործ խմբերը», -ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպրոտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը:
Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում պետական կամերային երաժշտական թատրոնը հանդիսատեսին ներկայացրեց «Անկոչ հյուրը» դրաման, իսկ Գավառի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում մարզի գրողների հետ՝ «Կարդա նորը» խորագրով:
Ապրիլի 27-ին ՀՀ Քաղաքացու օրվան նվիրված մարզային միջոցառումները Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում կեզրափակվեն տոնական համերգով, որը կտևի ժամը 19:30-21:30-ը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-21 17:44:19