Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում բազմաշահառու խմբի ներկայացուցիչների հետ

30.04.2019

Ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզպետարանում «ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» կազմակերպության բազմաշահառու խմբի անդամները կազմակերպեցին հանդիպում, որի ընթացքում քննարկեցին մարզում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ենթադրամաշնորհային մրցույթին տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից ներկայացրած ծրագրային հայտերը: «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Իրավաբաների հայկական ասոցացիա» ՀԿ ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Հանդիպում-քնարկումն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:
Ըստ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» ծրագրի համակարգողների՝ Գեղարքունիքի մարզից տուրիզմի զարգացման նպատակով ընտրվել է յոթ հայտ, որից նախագծային (համայնքային նախաձեռնության) առաջարկի կողմից վեց , ՍՁ առաջարկի և կոնսորցիումի կողմից՝ երեքական հայտեր: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ ծրագրի առաջին փուլում ներկայացվել են մարզում զբոսաշրջության զարգացման գաղափարները , իսկ հաջորդ փուլում , ինչպես նշվեց հանդիպման ընթացքում, արդեն նշված յոթ հայտատուները առավել մանրամասն տեղեկատվություն պետք է տրամադրեն իրենց ներկայացրած գաղափարների վերաբերյալ: Արդյունքում՝ բազմաշահառու խմբի կողմից սահմանված կարգով ընտրված հաջողակ հայտերը կֆինանսավորվեն և կյանքի կկոչվեն: Ծրագրի երկրորդ փուլում հաղթող ճանաչված կազմակերպությունները հայտնի կդառնան մայիս ամսվա առաջին տասնօրյակում:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03