Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել է շախմատի մարզային առաջնություն

23.05.2019

2019 թվականի մայիսի 22-ին Գավառի շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերին նվիրված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի շախմատի 2019 թվականի մարզային առաջնությունը: Մարզային առաջնությունն անցկացվել է մեկ փուլով, որին մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզում գործող Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի, Ճամբարակի, Սևանի և Սարուխանի մասնաճյուղերում կազմակերպված մրցումներում երեք մրցանակային տեղեր գրաված շախմատիստները: Այն անցկացվել է շվեյցարական մրցակարգով՝ ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Առաջնությունն անհատական է եղել: Մեկ խաղափուլում յուրաքանչյուր խաղացողի տրվել է 25 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վրկ. հավելումով: Առաջնությունն անցկացրել և արդյունքներն ամփոփել է մարզային մրցավարական հանձնաժողովը: Մրցումների գլխավոր մրցավարը՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը: Վեց խաղափուլերում ծավալված հետաքրքիր և անզիճում պայքարում առաջին տեղը գրավել է ճամբարակցի Ռաֆայել Բաբայանը, երկրորդ տեղը՝ վարդենիկցի Ավետիք Սարգսյանը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է սևանցի Արմեն Վարդանյանը:
Մարզային առաջնությունում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ գրաված շախմատիստներին հանձնվել են հավաստագրեր և հուշամեդալներ:
Առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցած երկու շախմատիստներ կմասնակցեն մայիսի 29-ից հունիսի 5-ը Աբովյան քաղաքում անցկացվող Հայաստանի 2019 թվականի տարածաշրջանային առաջնությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55