Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն

21.05.2019

Մայիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Մարզպետը նախ անդրադարձավ մայիսի 24-ին կայանալիք «Վերջին զանգ» եւ «Վերջին դաս» միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը, հորդորելով՝ միջոցառումների ընթացքում խիստ վերահսկողություն սահմանել ավարտական դասարանների աշակերտների վաքագծի նկատմամբ: «Վերջին զանգ» եւ «Վերջին դաս» միջոցառումները նախատեսված է անցկացնել մեկ միասնական օր, մայիսի 24-ին, որպեսզի ավարտական դասարանների աշակերտները հանգստանան և հնարավորություն ունենան՝ մայիսի 26-ին մասնակցելու ավարտական քննություններին:Վերջին զանգի միջոցառումների ընթացքում խնդրում եմ ուշադրություն դարձնել, որպեսզի շրջանավարտների մոտ անցանկալի միջադեպեր չգրանցվեն, և ամեն ինչ ընթանա խաղաղ մթնոլորտում ու բարձր տրամադրությամբ : Ծնողներին ևս ներգրավեք այդ աշխատանքներում: Միջոցառումների ընթացքը կվերահսկեն նաև ոստիկանության և մարզպետարանի աշխատակիցները: Առաջարկում եմ խիստ ուշադրություն դարձնել նաև ավարտական քննությունների կազմակերպչական աշխատանքներին, քանզի նման օրերին մենք տարբեր համայնքներում ապահովելու ենք մոտ 1600 շրջանավարտի տեղաշարժը»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Դիմելով հանրակրթական դպրոցների տնօրեններին «Dasaran.am » կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն անդրադարձավ հանրակրթական դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար ստեղծված աբոնեմենտային օնլայն ծառայությունից օգտվելու ծրագրին,տեղեկացնելով, որ պետությունը ուսուցչին և աշակերտին հնարավորություն է ընձեռել՝ էլեկտրոնային տարբերակով պլանավորել իրենց մշակութային կյանքը և մինչև հուլիսի 30-ը այցելել 2-3 մշակութային հաստատություն: « Dasaran.am » կրթական ծրագիրը հանրակրթական դպրոցների ուսուցիչների, ծնողների և աշակերտների շրջանում կազմակերպում է եվրոպական չափանիշներին համապատասխան վերապատրաստումներ, որոնց, ցանկության դեպքում, կարող են մասնակցել նաև Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները: Կրթական ծրագրի հիմնադիրը պատասխանեց նաև հանրակրության ոլորտում առկա այլ թեմաների վերաբերյալ տնօրենների կողմից բարձրացված հարցերին:
Հանրակրթական դպրոցներում սանիտարական նորմերի խախտման և դրանց վերաբերյալ կազմված վարչական վարույթներին անդրադարձավ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածաշրջանի պետի պաշտոնակատար Անուշ Պողոսյանը: Դպրոցներում սանիտարական նորմերի խախտումները բացառելու նպատակով հանձնարարվեց տնօրեններին՝ սերտորեն համագործակցել համայնքապետարանների և համայնքում գործող առողջապահական առաջնային պահպանման օղակների հետ:
Հանդիպման ընթացքում մարզպետ Գնել Սանոսյանը անդրադարձավ մարզի հանրակրթական դպրոցներում տիրող աշխատանքային կարգապահությանը, խոսեց դպրոցների տնօրենների պաշտոնների համար կազմակերպվող վերապատրաստումների և դրանց արդյունքում հավաստագրերի ձեռքբերման մասին, հորդորելով՝ չխոչընդոտել դպրոցներում դասավանդող մանկավարժների՝ վերապատրաստումներին մասնակցելու ցանկություններին: Մարզպետը խոսեց նաև դպրոցներում մանկավարժական կադրերի նշանակման, դպրոցական բուֆետների և դպրոցական խմբակների գործունեության իրավական գործընթացների ապահովման, ուսումնական տարին բարձր ցուցանիշներով փակելու եւ այլ հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց մարզից հանրապետական օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին, նրանց տնօրեններին և ուսուցիչներին:
Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ խորհրդակցությունը շարունակեցին Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը՝ խոսելով ընթացիկ խնդիրների և անելիքների մասին:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11