Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը հանրակրթական դպրոցների շրջանավարտներին

23.05.2019

Սիրելի շրջանավարտներ
Դուք այսօր հպարտորեն ու հուզմունքով բաժանվում եք ձեր սիրելի ու հարազատ դպրոցից, որտեղ անցկացրել եք ձեր կյանքի կարեւորագույն տարիները, ստացել արժանի դաստիարակություն, ձեռք բերել գիտելիքներ, սիրելի ուսուցիչներ ու դասընկերներ: Անմոռաց հիշողություններով ու հասունության վկայագրեր ստացած՝ դուք ոտք եք դնում կյանքի մի նոր ճանապարհ, որտեղ ձեզ սպասում են նոր նպատակներ ու ձգտումներ, կյանքի նոր վերելքներ, որոնք պետք է հաղթահարեք կամքով ու աշխատասիրությամբ, հայրենիքի հանդեպ նվիրումով եւ նպատակասլացությամբ: Դուք եք Նոր Հայաստան կայացրած սերունդը, դուք եք լինելու նրա արժանի կերտողները՝ մեր ապագա մանկավարժները, բժիշկները, կառուցողները, զինվորները, Հայաստանի Հանրապետության հպարտ ու ստեղծագործ քաղաքացիները:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի կապակցությամբ, մաղթում լուսավոր ու կանաչ ճանապարհ ձեր անձնական կյանքում:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06