Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը

Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը 11.11.2015

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել են 2015թ. ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Նիստին մասնակցել են զորակոչի անցկացմանն օժանդակող գերատեսչական կառույցների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարները, բուժհանձնաժողովների անդամները: Կարևորելով խառը սկզբունքով զինված ուժերի համալրման գործընթացի շարունակականությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ շահագրգիռ կառույցների հետ համատեղ ջանքերի շնորհիվ տարեցտարի առավել բարձր հիմքերի վրա է դրվում զորակոչի անցկացումը և կարևորել է զորակոչի արդարության և թափանցիկության, բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը...

Գեղարքունիքի մարզի համայնքներում 2016 թվականի հունվարից ներդրվելու է ներքին աուդիտի ծառայություն

Գեղարքունիքի մարզի համայնքներում 2016 թվականի հունվարից ներդրվելու է ներքին աուդիտի ծառայություն 05.11.2015

2016 թվականի հունվարի 1-ից, համաձայն ՙՆերքին աուդիտի մասին՚ ՀՀ օրենքի, Գեղարքունիքի մարզի 92 համայնքներում ներդրվելու է ներքին աուդիտի ծառայություն: Գեղարքունիքի մարզպետարանում համայնքների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդատու, ՙԳարանտ աուդիտ՚ ընկերության տնօրեն Նաիրի Սարգսյանը: Ըստ բանախոսի` յուրաքանչյուր համայնքապետարան պետք է ունենա իր ներքին աուդիտորը: Համայնքի ղեկավարների հայեցողությամբ կարող են ընդունվել ինչպես հաստիքային աշխատողներ,այնպես էլ` պայմանագրեր կնքվել լիցենզավորված կազմակերպությունների հետ, ովքեր իրենց ծառայություններն են....

Վարդենիսում գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն է բացվել

Վարդենիսում գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն է բացվել 30.10.2015

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում բացվեց գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման նոր կենտրոն: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, > (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ֆերմերներ և հյուրեր: Նոր մասնագիտացված կենտրոնը հիմնվել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող > ծրագրի շրջանակում....

Իրականացվեց բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված հերթական միջոցառումը

Իրականացվեց բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված հերթական միջոցառումը 29.10.2015

Գավառ քաղաքում ՀՀ Պաշտպանության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ կայացավ բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված հերթական միջոցառումը: ՀՀ ՊՆ բանակային չորրորդ զորամիավորման հրամանատարությունը Գավառի մշակույթի պալատում հրավիրված միջոցառման ժամանակ խրախուսեց ծառայության մեջ աչքի ընկած գեղարքունիքցի 24 զինծառայողներին ու նրանց ծնողներին:Միջոցառման սկզբում Տերունական աղոթք հնչեցրեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր-Գնել քահանա Մարտիրոսյանը` իր խոսքում խաղաղություն մաղթելով մեր հայրենիքին, անվտանգ ու ապահով ծառայություն` Հայոց բանակի զինվորներին: Ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին եւ ծնողներին դրվատեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը...

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ անցկացվեց մարզպետերի հետ հերթական աշխատանքային խորհրդակցությունը

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ անցկացվեց մարզպետերի հետ հերթական աշխատանքային խորհրդակցությունը 27.10.2015

Հորհրդակցության ընթացքում քննակվեցին մարզերում իրականացվող հրատապ ծրագրի կատարման ընթացքին, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, գյուղատնտեսական մթերքների մթերման գործընթացին, ինչպես նաև ընթացիկ տարում ՀՀ մարզերին հատկացված ազոտական պարարտանյութի և սերմացուի դիմաց գումարների փոխանցմանն առնչվող հարցեր: Տեղեկատվություն տրամադրվեց Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի մասին:ՀՀ ՏԿԱԻ նախարարին զեկուցվեց, որ նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Քննարկվեցին մարզպետերի կողմից բարձրացված մի շարք հարցեր, տրվեցին հանձնարարականներ: Խորհրդակցությանն անդրադարձ...

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի ուշադրությունը հրավիրեց  գյուղական տուրիզմի զարգացման ներուժին

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի ուշադրությունը հրավիրեց գյուղական տուրիզմի զարգացման ներուժին 22.10.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության ՙԱֆրատ՚ տուրիստական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Սավիեին: Հանդիպումը կայացավ ֆրանսիական կողմի խնդրանքով, ՀՀ Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզեր մարզերի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում: Սեբաստիեն Սավիեն նշեց, որ հանդիպման գլխավոր թեման Գեղարքունիքի մարզում տուրիզմի ոլորտում վերջին 3 տարիների ընթացքում կատարված աշխատանքերի ամփոփումն է եւ հետագա անելիքների ծրագրումը, որոնք պետք է քննարկվեն այս տարվա նոյեմբերի 18-19-ին Ֆրանսիայում կայանալիք տուրիստական համաժողովի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38