Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության հաշվետվությունը՝ մարզի դպրոցականների՝ 2018-2019 ուստարվա օլիմպիադաների դպրոցական, տարածքային և մարզային փուլերի վերաբերյալ

17.05.2019

ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցականների՝ 2018-2019 ուստարվա օլիմպիադաների դպրոցական, տարածքային և մարզային փուլերը կազմակերպվել և անցկացվել են՝ ըստ նախատեսված ժամանակացույցերի: Մարզի 125 հանրակրթական դպրոցներից 122 դպրոցների 9113 աշակերտ 2018թ. դեկտեմբեր ամսից մինչև 2019 թվականի փետրվար ամիսը մասնակցել է ներդպրոցական փուլին, որից յոթ առարկայի գծով՝ առցանց /օնլայն եղանակով/, այդ թվում՝ Գավառի տարածաշրջանից՝ 1454 աշակերտ, Մարտունու տարածաշրջանից՝ 1029 աշակերտ, Սևանի տարածաշրջանից՝ 610 աշակերտ, Վարդենիսի տարածաշրջանից՝ 774 աշակերտ և Ճամբարակի տարածաշրջանից՝ 439 աշակերտ:
Ներդպրոցական փուլի արդյունքներով 9 առարկայից տարածքային փուլին մասնակցության է երաշխավորվել 1934 աշակերտ, այդ թվում՝ Գավառի տարածքից 640 մասնակից, Մարտունու տարածքից՝ 567 մասնակից, Սևանի տարածքից՝ 144 մասնակից, Վարդենիսի տարածքից՝ 303 մասնակից, Ճամբարակի տարածքից՝ 280 մասնակից: 2011 թվականի ապրիլի 5-ի N 280-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման կարգի» համաձայն՝ «Մաթեմատիկա»«Աստղագիտություն»«Ինֆորմատիկա»,

 «Քիմիա»«Կենսաբանություն»«Ֆիզիկա»«Աշխարհագրություն» առարկաներից օլիմպիադաներն առցանց եղանակով կազմակերպել է մարզի 113 դպրոց, որոնցից առաջին փուլի մասնակցության հայտ է ներկայացրել 4306 աշակերտ, մասնավորապես, մաթեմատիկայից՝ 2084, քիմիայից՝ 459, աստղագիտությունից՝ 9, կենսաբանությունից՝ 614, ինֆորմատիկայից՝ 67, ֆիզիկայից՝ 494, աշխարհագրությունից՝ 579:
Մարզային փուլին մասնակցելու երաշխավորվել է 578 աշակերտ: Սակավաթիվ հայտ է ներկայացվել «Ֆրանսերեն>> և«Աստղագիտություն>> առարկաներից:
Տարածքային փուլն անցկացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի՝ 2019թ. հունվարի 24-ի N 22-Ա որոշման համաձայն՝ ս/թ հունվարի 29-ից մինչև փետրվարի 12-ը ընկած ժամանակահատվածում, նախկին վարչական կենտրոններում: Այս փուլին երաշխավորված 1934 աշակերտից փաստացի մասնակցել է 1703-ը (կամ երաշխավորվածների 88%-ը) այդ թվում՝ Գավառից՝ 536-ը, Սևանից՝ 144-ը, Մարտունուց՝ 440-ը, Վարդենիսից՝ 303-ը, Ճամբարակից՝ 280-ը:
Տարածքային փուլին մասնակցած 1703 աշակերտից մարզային փուլին երաշխավորվել և մասնակցել է 578-ը, այդ թվում Գավառից՝ 194-ը, Մարտունուց՝ 146-ը, Սևանից՝ 111-ը, Վարդենիսից՝ 65-ը և Ճամբարակից՝ 62-ը:
Մարզային փուլը կազմակերպվել և անցկացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի՝ 2019 թվականի փետրվարի 25-ի N 139-Ա որոշման պահանջների կատարմամբ:
Մարզային փուլին 16 առարկայից մասնակցեց 463 աշակերտ, այդ թվում՝ Գավառից՝ 155-ը, Մարտունուց՝ 114-ը, Սևանից՝ 90-ը, Վարդենիսից՝ 45-ը, Ճամբարակից՝ 59-ը:
Մարզային փուլի՝ 463 մասնակցից հանրապետական փուլին երաշխավորվեց մասնակցել 83 աշակերտ: 

 Ամփոփելով 2018-2019 ուսումնական տարվա ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մարզի աշակերտների արդյունքները՝ պարզվեց հետևյալը`
* Հանրապետական փուլին երաշխավորված 83 աշակերտից մասնակցել է՝ 73-ը, չի մասնակցել՝ 10-ը:
* Մասնակցած աշակերտներից 14-ը ստացել է դիպլոմ, 8-ը` գովասանագիր, իսկ  « ՆԶՊ» առարկայից մարզի թիմը՝ հանրապետությունում զբաղեցրել է 8-րդ տեղը և մրցաձևերի անհատական արդյունքով մեկ աշակերտ « Նռնակի նետում» մարզաձևում՝ զբաղեցրել է 2-րդ տեղը:
1-ին կարգի դիպլոմ են շահել`
* Լճաշենի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Նարե Խանդանյանը՝ « Հայ գրականություն» առարկայից:
* Լճաշենի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Նարե Խանդանյանը՝ « ՀԵՊ» առարկայից.
2-րդ կարգի դիպլոմ են շահել`
*Ճամբարակի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Ճաղարյան՝ «Հայոց լեզու» առարկայից.
* Ճամբարակի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Դալլաքյան՝ « Հայ գրականություն» առարկայից.
* Մադինայի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Վերդոյանը՝ « Պատմություն » առարկայից.
* Լիճքի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Պողոսյան՝        « Գերմաներեն» առարկայից
* Ճամբարակի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Արամյանը՝ « Գերմաներեն» առարկայից.
* Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Գոռ Ֆարմանյանը՝ « Աշխարհագրություն» առարկայից.
3-րդ կարգի դիպլոմ են շահել՝
* Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մանե Խաչատրյանը՝ «Հայոց լեզու» առարկայից.
*Սևանի թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Համլետ Խաչատրյանը՝ « Պատմություն» առարկայից.
*Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մարիանա Մխիթարյանը՝ « ՀԵՊ» առարկայից.
* Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Սուչյանը՝ « ՀԵՊ» առարկայից.
*Ճամբարակի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Այունցը՝    « Գերմաներեն» առարկայից.
* Սևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ռոբերտ Անտոնյանը՝              « Կենսաբանություն» առարկայից.
Գովասանագրեր են ստացել՝
* Սևանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Շողեր Գալստյանը՝      « Հայ գրականություն» առարկայից.
* Մարտունու ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Էմիլիա Ժամհարյանը՝ « Պատմություն » առարկայից.
* Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Ջուլյա Հարությունյանը՝ « Պատմություն » առարկայից.
* Սևանի թիվ  3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Համլետ Խաչատրյանը՝ « ՀԵՊ» առարկայից.
* Սևանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Շուշան Ղալթախչյանը՝ « ՀԵՊ» առարկայից.
* Սևանի թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Համլետ Խաչատրյանը՝ «Ռուսաց լեզու» առարկայից.
* Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Նազելի Աբրահամյանը՝ « Գերմաներեն» առարկայից.
* Սևանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Ասատրյանը՝ « Գերմաներեն» առարկայից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 11:29:44