Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում

17.05.2019

Մայիսի 18-ին, Թանգարաններրի միջազգային օրվա առթիվ «Թանգարանների միջազգային օր» և «Թագարանների գիշեր» ծրագրի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

. 1. «Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ
ք. Գավառ Զոր.Անդրանիկի 32
(0264) 2-21-19 tangaran52@gmail.com

1. Ազգային-ազգագրական իրերի բացօթյա ցուցադրություն: Թանգարանի մուտքի մոտ 18 մայիսի, ժամը 14:00:
2. Լուսանկարների ցուցադրություն (կցուցադրվեն թատրոնի երախտավորների լուսանկարները) Թանգարան, 18 մայիսի, ժամը 14 :30:
3. «Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի երախտավորները» (հանդիպում թատրոնի դերասանների հետ) Թանգարան,   18 մայիսի, ժամը 15:00:
4. Ցուցադրություն՝ «Ասեղնագործություն» թեմայով ( կցուցադրվեն Գավառ քաղաքի ասեղնագործների ձեռքի աշխատանքները (20-րդ դար) Թանգարան,       18 մայիսի, ժամը 17:00:

«Մարտունու երկրագիտական թանգարան» ՀՈԱԿ
ք. Մարտունի, Մյասնիկյան 23
հեռ՝(0262) 4-51-58kultura.martuni@mail.ru

1. Թանգարանային նմուշների բացօթյա ցուցադրություն(կցուցադրվեն Մարտունու տարածաշրջանից և Ն. Գետաշենի դամբարանադաշտից ձեռք բերված նմուշները՝ որպես ավանդույթի ապագա) Մշակույթի տուն, 
18 մայիսի, ժամը 10:00:

2.Նախատեսվում է ծանոթացնել այցելուներին Մարտունու երկրագիտական թանգարանի ստեղծման պատմությանը, թանգարանի հիմնադիրներին. կներկայացվեն նոր ձեռք բերված նմուշները: Թանգարան,
18 մայիսի, ժամը 12:00:

3.Թանգարանում կցուցադրվեն Մարտունու տարածաշրջանից Արցախյան պատերազմում զոհվածների և անհայտ կորածների լուսանկարները և կենսագրությունները: Թանգարան,18 մայիսի, ժամը 10:00--16:00
4.Կկազմակերպի համերգային ծրագիր՝ Մարտունու մշակույթի տան պարի և ասմունքի խմբի սաների մասնակցությամբ: Մշակույթի տան դահլիճ,18 մայիսի,
ժամը 17:00: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11