Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը «Թանգարանային գիշեր» միջոցառմանն ունեցել է ավելի քան 300 այցելու

20.05.2019

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը Թանգարանների միջազգային օրվա եւ «Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակներում ունեցել է ավելի քան 300 այցելու: ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, հիմնական այցելուները եղել են Գավառի տարածաշրջանի դպրոցների, թատրոնի, կրթամշակութային այլ հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ: Թանգարանը մասնագիտական տոնի շրջանակներում կազմակերպել է երեք ցուցադրություն: Առաջին ցուցադրությունը, որը կազմակերպվել է բացօթյա, նվիրվել է գորգագործությանը եւ կենցաղային իրերին: Երկրորդ ցուցադրությունը նվիրվել է Գավառի պետթատրոնի երախտավոր դերասաններ Աղավարդ Մուրադյանին, Գեւորգ Հակոբյանին, Արփիկ Ղազազյանին, Վրույր Առաքելյանին, Էդիկ Հովհաննիսյանին, Գարեգին Գրիգորյանին, Անահիտ Մովսիսյանին, Բյուրեղիկ Մնեյանին եւ այլոց: Ցուցադրության են ներկայացվել նրանց անձնական լուսանկարները, դրվագներ նրանց խաղացած ներկայացումներից: Երրորդ ցուցադրությունը նվիրվել է տարածաշրջանի ասեղնագործական աշխատանքներին, որտեղ շեշտը դրվել է նախորդ ու ներկա դարասկզբների ձեռագործ աշխատանքների համադրության վրա: Որպես 20-րդ դարի սկզբի ասեղնագործական նմուշներ ներկայացվել էին Մանյա Օհանյանի եւ Պարզիկ Դադոյանի, որպես 21-րդ դարի սկզբի հաջողված ստեղծագործական նմուշներ՝ Նաիրա Ղազազյանի եւ Ելենա Մարդոյանի աշխատանքները: Ցուցադրությունները թանգարանում կպահպանվեն երկու ամիս:
Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Մարտունու երկրագիտական թանգարանում Թանգարանների միջազգային օրվա եւ «Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակներում կազմակերպվել է բացօթյա ցուցադրություն , որտեղ ցուցադրվել են Մարտունու տարածաշրջանից ու Ներքին Գետաշենի դամբարանադաշտից պեղված հնագիտական իրեր, Արցախյան ազատամարտում Մարտունու շրջանից զոհված ու անհետ կորած մարտիկների լուսանկարներ եւ կենսագրական տեղեկություններ: Միջոցառման ավարտին Մարտունու մշակույթի տան պարի եւ ասմունքի խմբակի սաները հանդես են եկել գեղարվեստական կատարումներով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55