Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային պայմանագրեր կնքեց մարզի 21 բուժհաստատությունների տնօրենների հետ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային պայմանագրեր կնքեց մարզի 21 բուժհաստատությունների տնօրենների հետ 24.12.2015

Գեղարքունիքի մարզի առողջության առաջնային պահպանման ոլորտի 29 հիմնարկներում, կապված ձեռնարկությունների վերակազմակերպման գործընթացի հետ, ավարտվել են տնօրենների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթները, որոնց արգելքը 29-ից հաղթահարել են 21 բուժհաստատությունների նախկին տնօրենները:Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հրավիրված խորհրդակցության ընթացքում աշխատանքային պայմանագրեր ստորագրեց մրցույթի շեմը հաղթահարած Գեղհովիտի, Գեղամասարի, Ծովագյուղի, Կարճաղբյուրի, Լուսակունքի, Ծովասարի, Աստղաձորի, Արծվանիստի, Ծովակի, Ծակքարի, Գանձակի, Լճափի, Վաղաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոննների, Նորատուսի, Սարուխանի, Ձորագյուղի, Ներքին Գետաշենի...

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը աշխատանքային տարին համարեց հագեցած եւ ձեռքբերումներով լի

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը աշխատանքային տարին համարեց հագեցած եւ ձեռքբերումներով լի 23.12.2015

Դեկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացավ տարեվերջյան մամուլի ասուլիսը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզում գործող բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Մինչեւ հարց ու պատասխանին անցնելը` Գեղարքունիքի մարզպետը մանրամասնորեն ներկայացրեց մարզում 2015 թվականին կատարված աշխատանքները, պետական միջոցներով կամ այլ կառույցների կողմից մարզում իրականացված սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում արձանագրված ձեռքբերումները, առաջիկա հրատապ անելիքները, եկող տարում սպասվող կենսական նշանակության ծրագրերի ներդրումային ուղղվածություները: Մարզպետը տարին առավել հաջողված համարեց գյուղատնտեսության ոլորտում, որտեղ բոլոր ուղղություններում գրանցվել է աճ, բացառությամբ գարու արտադրության...

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին ՀՀ ԿԳ նախարարության կրթության տեսչության կողմից անցկացված տեսչական ուսումասիրությունների արդյունքները

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին ՀՀ ԿԳ նախարարության կրթության տեսչության կողմից անցկացված տեսչական ուսումասիրությունների արդյունքները 15.12.2015

Գեղարքունիքի մարզի հանրակրթական 44 դպրոցներում այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀՀ ԿԳ նախարարության կրթության տեսչության կողմից կատարված տեսչական ուսումնաիրությունների արդյունքները քննարկվեցին Գեղարքունիքի մարզպետարանում, Գեղարքունիքի մարզի հանրակրթական բոլոր հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը եւ տեսչական ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձինք: Տեսչական ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրեց ՀՀ ԿԳ նախարարության կրթության...

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն 10.12.2015

Դեկտեմբերի ութին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում ընդունեց 41 քաղաքացու:Գեղհովիտ գյուղի բնակիչ Հասմիկ Սարգսյանը մարզպետին էր դիմել իր բնակարանն էլեկտրաէներգիայով ապահովելու խնդրանքով, ում դիմումը վերցվեց հաշվառման եւ ընթացք կտրվի օրենքով սահմանված կարգով: Մնացած 40 դիմումատուները մարզպետից խնդրել էին դրամական օգնություն, ինչը բավարարվեց:

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեց շաքարախտի, զարկերակային ճնշման եւ արգանդային պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրի կատարման ընթացքը

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեց շաքարախտի, զարկերակային ճնշման եւ արգանդային պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրի կատարման ընթացքը 10.12.2015

Դեկտեմբերի ութին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ կայացած քննարկումը, որին մասնակցում էին մարզի առողջապահական ձեռնարկությունների բոլոր տնօրենները, անդրադարձավ ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից ներդրված շաքարախտի, զարկերակային ճնշման եւ արգանդային պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրի կատարման ընթացքին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը հիմնարկ առ հիմնարկ ներկայացրեց ծրագրի կատարման ընթացքը եւ ցուցանիշները: Վարչության պետն առանձնացրեց առավել բարձր ցուցանիշներ ապահոված մի քանի ձեռնարկություններ....

Գեղարքունիքի մարզկենտրոնում   ծաղկեդրումով եւ մոմավառությամբ  հարգեցին Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը

Գեղարքունիքի մարզկենտրոնում ծաղկեդրումով եւ մոմավառությամբ հարգեցին Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը 07.12.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի ղեկավար կազմը, մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցները, կրթամշակութային հաստատությունների եւ այլ ձեռնարկությունների ներկայացուցիչներ, հարյուրավոր քաղաքացիներ Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակ դրին ու ծաղիկներ խոնարհեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Հայաստանյան մեծ երկրաշարժի տասնյակ հազարավոր զոհերի հուշաքարին: Մեծ երկրաշաժի զոհերի հիշատակը հարգվեց նաեւ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարված մոմավառությամբ: Մարզի հանրակրթական դպրոցներում Մեծ երկրաշարժի թեմայի շրջանակներում անցկացվեցին հիշատակության բաց դասեր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38