Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը մարզում նշվեց բազմաբովանդակ միջոցառումներով

03.06.2019

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում, մարզի մյուս քաղաքային և գյուղական բնակավայրերում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Սևան քաղաքում օրվան նվիրված միջոցառումներն ընթացան նարակառույց մարզադաշտում: Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, այլ պաշտոնյաներ և հրավիրվածներ: Միջոցառումներն ուղեկցվում էին մարզամշակութային բազմաբովանդակ ծրագրով՝ համայնքում գործող պարային համույթների, մարզադպրոցի տարբեր խմբերի սաների ցուցադրական ելույթներով, միջազգային և հանրապետական հարթակներում աչքի ընկած մարզիկների պարգևատրման և մեծարման արարողություններով: Միջոցառուները եզրափակվեցին մարզական հետաքրքիր իրադարձությամբ. ընկերական հանդիպում անցկացրեցին Սևանի Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոցի «Սևան» և Երևանի «Արարատ Արմենիա-06» ֆուտբոլային թիմերը, որն ավարտվեց «Սևան» թիմի հաղթանակով՝ 4:2 հաշվով:
Հունիսմեկյան միջոցառումները Գավառ քաղաքում մեկնարկեցին փողային նվագախմբերի հանրապետական մանկապատանեկան 15-րդ փառատոնի բացումով: Կենտրոնական հրապարակից շքերթով անցան փառատոնի մասնակից խմբերը՝ առանձին կատարումներով ողջունելով տոնակատարության մասնակիցներին:
Գավառի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փոքրիկների տրամադրվեցին խաղային միջոցներ, կավճանկարչության և գեղանկարչության անհրաժեշտ պարագաներ: Իսկ տոնական միջոցառումը ամբողջացրեցին քաղաքապետարանի ենթակայության կրթամշակութային հաստատությունների սաները՝ իրենց գեղարվեստական կատարումներով:
Տոնի առթիվ երեխաներին անականկալ մատուցեց Աշոտ Դովլաթյանը՝ «Թամարա» ընկերության կողմից երեխաներին բաժանելով պաղպաղակներ:
Գավառում երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումները հագեցած էին երեխաներին զվարճացնելու, նրանց օրը գեղեցիկ ու բովանդակային դարձնելու բոլոր միջոցներով:Միջոցառմանը մասնակցում էին Գավառի տարածաշրջանի բոլոր համայնքների հազարավոր երեխաներ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Վարդենիս քաղաքի Մ. Մկրտչյանի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ «Երկնքից ընկավ երեք խնձոր» խորագիրը կրող համերգային ծրագիրը:
Մարտունու և Ճամբարակի քաղաքային այգիներում փոքրիկներին ուրախացրեցին քաղաքային ենթակայության մշակութային հաստատությունների երգի պարի խմբերն ու անհատ կատարողները: Փոքրիկների օրը տոնական դարձավ մուլտհերոսների այցելությամբ, փուչիկներ, դրոշակներ և պաղպաղակներ բաժանելով:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39