Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների հերթական ընդունելություն

05.06.2019

Հունիսի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին մարզի տարբեր տարածաշրջանների 46 քաղաքացիներ:Աշխատանքի տեղավորման խնդրով մարզպետին դիմեցին 9 քաղաքացի, բնակարանի կամ օժանդակ շինության բարեկարգման խնդրով՝ 3, պետական պատվերի շրջանակներում բուժման մեկնելու, առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու խնդիրներով՝ 7, հողի վարձակալության, սեփականության իրավունքի ձեռքբերման նպատակով՝ 4, քաղաքաշինական հարցերով՝ 2, գյուղատնտեսական, մշակութային և սպորտային ոլորտներում ծրագրարային առաջարկներով՝ 3, միջհամայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման, ոռոգման համակարգում ծագած խնդիրների կարգավորման վերաբերյալ՝ 3 , անձնական բնույթի խնդիրներով՝ 2, դրամական աջակցություն ստանալու նպատակով՝ 13 քաղաքացի: Գեղարքունիքի մարզպետը դիմումատուների զգալի մասին տեղում պատասխանեց, իսկ մնացած դիմումատուներին պատասխան կտրվի ներկայացրած հարցերի վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո, օրենքով սահմանված կարգով:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36