Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը հանձնարարարականներ տվեց առաջիկա շաբաթօրյակի կազմակերպման ուղղությամբ

06.06.2019

Հունիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի օրակարգային հիմնական թեման հունիսի 8-ին հայտարարված համապետական շաբաթօրյակի կազմակերպական աշխատանքների հետ կապված քննարկումն էր: Մարզպետը հանձնարարեց շաբաթօրյակի ընթացքը վերահսկելու նպատակով համայնքներում ամրացված մարզպետարանի բոլոր պատասխանատու աշխատակիցներին՝ սանիտարական մաքրման, աղբի տեղափոխման ու աղբակույտերի վերացման աշխատանքները կազմակերպել եւ իրականացնել պետական ու մասնավոր հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների մեծ թվով աշխատակիցների ու տեխնիկական միջոցների ներգրավմամբ, քաղաքացիական պարտքի գիտակցումով ու ակտիվությամբ: « Պետք է կենցաղային աղբից մաքրվեն բնակավայրերի փողոցները, հրապարակները, հասարակական վայրերը, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերը, հանգստյան գոտիները, լողափերը, անտառամերձ հատվածները, գետերի եւ հեղեղատարների ափերը, դաշտամիջյան տարածքները: Առավել ուշադրություն է հարկավոր սեւեռել այն աղբյուրների շրջակայքին կամ բնության գեղատեսիլ անկյուններին, պատմական հուշարձանների տարածքներին, որտեղ մարդիկ հաճախ են խմբերով այցելում, զանազան խնջույքներ կազմակերպում՝ իրենցից հետո թողնելով աղբակույտեր կամ աղբի զանազան մնացորդներ: Շաբաթօրյակը ոչ միայն չպետք է կրի ձեւական բնույթ, այլ օրինակ ծառայի բոլոր համար, որ ամեն ակնթարթ ամեն մեկը մտածի շրջակա միջավայրն անաղարտ պահելու, ոչ մի կերպ այն չաղտոտելու մասին: Միաժամանակ ձեզ հորդորում եմ՝ տեղերում վերահսկողություն իրականացնելու հետ մեկտեղ անձամբ մասնակցություն ունենալ մաքրման աշխատանքներում»,-հանձնարարեց մարզպետը:
Խորհրդակցության ընթացքում Գնել Սանոսյանն աշխատակազմի հետ քննարկեց Համահայկական հերթական խաղերին Գեղարքունիքի մարզը ներկայացնող մարզիկների ընտրության եւ մասնակցության ապահովման, աշխատանքային կատարողական կարգապահության բարձրացման, առանձին համայնքներին հողերի քարտեզագրման ու անշարժ գույքի գրանցման խնդիրներում աջակցություն ցուցաբերելու, ձկան փառատոնի կազմակերպման, անասնահամաճարակների դեմ պայքարի իրականացման միջոցառումների վերահսկման հետ կապված հարցեր, որոնց կարգավորման ուղղությամբ տվեց համապատասխան հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11