Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի հինգ համայնքներում մեկնարկել են ֆուտբոլային փոքր խաղադաշտերի կառուցման աշխատանքները

01.07.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տրամադրված միջոցներով Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում հուլիսի 1-ի դրությամբ մեկնարկել են ֆուտբոլային փոքր խաղադաշտերի կառուցման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Մարատ Ղուրշուդյանը, ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցումն այս պահին ընթանում է Գեղհովիտ, Երանոս, Կարմիրգյուղ, Ծովակ եւ Գեղարքունիք համայնքներում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանի հավաստմամբ՝ մոտակա օրերին ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցման մեկնարկը կտրվի նաեւ Լճաշեն, Հայրավանք, Նորատուս համայնքներում: Իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում շինարարությունը կսկսվի նաեւ Ճամբարակ քաղաքում, Ծովագյուղ Աստղաձոր, Լիճք, Արծվանիստ, Մեծ Մասրիկ, Ակունք, գյուղերում: Կառուցվող խաղադաշտերն ունենալու են 42 մետր երկարություն եւ 22 մետր լայնություն: Նույն աղբյուրների հավաստմամբ՝ թվարկված բոլոր համայնքների ֆուտբոլի փոքր խաղադաշտերը շահագործման կհանձնվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39