Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց կանանց`  տոնի առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց կանանց` տոնի առթիվ 04.03.2016

Կանանց միջազգային օրվա առթիվ մարտի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կազմակերպվեց ընդունելության, որի ընթացքում մարզի ղեկավարը երկարամյա ու անբասիր աշխատանքի համար մարզպետի շնորհակալագրով խրախուսեց մարզի կրթության եւ առողջապահության բնագավառներում աչքի ընկած քսան աշխատողների: ,,Դուք շատ կարեւոր ոլորտներ եք սպասարկում, որտեղ պահանջվում է ջանադիր ու հոգատար աշխատանք և որն արժանի է մեծ գնահատականի: Համոզված եմ, որ այս խրախուսանքն ավելի կոգեւորի ձեզ ձեր պատասխանատու աշխատանքում: Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ ամենայն սեր ու բարիք, ընտանեկան ջերմություն, առողջություն ու անսպառ հաջողություններ, խաղաղ հայրենիք՚,- ներկաներին ողջունեց ու շնորհավորեց Ռաֆիկ Գրիգորյանը...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ,,Աֆրատ,, տուրիստական կազմակերպության պատասխանատուներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ,,Աֆրատ,, տուրիստական կազմակերպության պատասխանատուներին 02.03.2016

Մարտի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ֆրանսիայի ,,Աֆրատ,, տուրիստական հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատուներ Էվա Սենտ-Ամանին և Սեբաստիեն Ֆավիեին: Ֆրանսիացիների այցը բխում էր Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Իզերի Դեպարտամենտալ խորհրդի միջև գոյություն ունեցող համագործակցության ծրագրից: Հանդիպման ընթացքում հյուրերի կողմից ներկայացվեց երկու կողմերի համատեղությամբ 2016 թվականին վերահրատակված ,,Գեղարքունիքի մարզի տուրիստական եռալեզու ուղեցույցը,, և,, Սևանա լիճ,, եռալեզու տուրիստական քարտեզը: ,,Աֆրատ,, տուրիստական հասարկական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Ֆավիեն ևս մեկ անգամ...

Արևագալին նվիրված ժամերգություն Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Արևագալին նվիրված ժամերգություն Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում 02.03.2016

Մարտի 2-ին Գեղարքունյաց թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց Արեւագալի ժամերգություն` ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս Վարդապետ Դավթյանի: Այն պարբերաբար կատարվող ժամերգություններից է դարձել Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմում: Արեւագալը Ներսես Շնորհալի Հայրապետի կողմից հաստատվել է Մեծի պահոց 40-օրյա շրջանի համար: Ժամերգությանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Ժամերգության ընթացքում հնչեցին Ներսես Շնորհալու կողմից բարեփոխված եւ հորինված երգեր, որոնք, լուսավոր հավատով ներծծված, փառաբանում էին Տիրոջ զորությունը: Գեղարքունյաց թեմի...

Անցկացվեց  Գեղարքունիքի մարզպետարանի 2016 թվականի ներքին աուդիտի առաջին նիստը

Անցկացվեց Գեղարքունիքի մարզպետարանի 2016 թվականի ներքին աուդիտի առաջին նիստը 29.02.2016

Փետրվարի 29-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2016 թվականի առաջին նիստը` կոմիտեի անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի 2016 թվականի տարեկան ծրագրի` աուդիտորական խումբը հունվարի 20-27-ը մարզի ,,Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց,, ՊՈԱԿ-ում իրականացրել է 2013, 2014 և 2015 թվականների ֆինանսական գործունեության աուդիտ: Հրավիրված նիստի ընթացքում քննարկվեցին այդ ուսումնասիրությունների արդյունքները, վեր հանվեցին նշված կազմակերպությունում բացահայտված ֆինանսատնտեսական բնույթի մի շարք բացթողումներ և անճշտություններ: Կազմված եզրահանգումների արդյունքում Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցի...

Մարզում սուր շնչառական հիվանդություններից բուժվողների քանակը հասցվել է նվազագույնի

Մարզում սուր շնչառական հիվանդություններից բուժվողների քանակը հասցվել է նվազագույնի 26.02.2016

Գեղարքունիքի մարզի հիվանդանոցներում փետրվարի 26-ի դրությամբ ստացիոնար բուժում են ստանում սուր շնչառական հիվանդություններ ունեցող 16 հիվանդ, որոնցից 6-ի մոտ ախտորոշված է թոքաբորբ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի տեղեկացմամբ` այս տարվա փետրվարի առաջին շաբաթվա համեմատ մարզի հիվանդանոցներում սուր շնչառական հիվանդությամբ բուժվող ստացիոնար հիվանդների թիվը փետրվարի վերջին շաբաթում կրկնակի նվազել է: Կրկնակի անգամ նվազել է նաեւ առողջության առաջնային պահպանման օղակում սուր շնչառական հիվանդություն ունեցողների դիմելիության քանակը: ,,Հունվարի ընթացքում եւ փետրվարի առաջին շաբաթում սուր շնչառական հիվանդություններից գանգատվողների, բուժում ստացողների քանակը հասցվել է...

Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում  Գեղարքունիք- Նոր Նորք համագործակցության շրջանակներում

Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում Գեղարքունիք- Նոր Նորք համագործակցության շրջանակներում 26.02.2016

Գեղարքունիքի մարզի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում «Սոսե մայրիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվել է հերթական նախաձեռնությունը: Փետրվարի 19-ին Մարտունի քաղաքի Ս.Դարբինյանի անվան N2 հիմնական դպրոցում անցկացվել է ինտելեկտուալ խաղ՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 24-րդ տարեդարձին: Խաղին մասնակցել են Մարտունու N1 և N2, Գավառի N1 հիմնական, Ակունքի և Լճաշենի միջնակարգ դպրոցների թիմերը: Թիմի կազմում ընդգրկվել են հինգ դպրոցական, 1-ական ոստիկան և զինծառայող: Միջոցառման նպատակը` աշակերտներին համակողմանի գիտելիքներ հաղորդել հայոց պատմության նորօրյա էջերի՝ Արցախյան ազատամարտի, հայոց հաղթանակի կերտման հիմքերի, Հայոց բանակի հզորության հիմքում ընկած գործոնների վերաբերյալ: Քննարկվել են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03