Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվել են Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի շենքի մասնակի վերանորոգման աշխատանքները

08.07.2019

Հուլիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» պետական ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում հանձնաժողովին ներկայացվեց Ճամբարակ համայնքի ղեկավարի կողմից 2019 թվականի հուլիսի 1-ին կազմված կատարողական ակտը՝ «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» պետական ծրագրի շրջանակներում Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի շենքի մասնակի վերանորոգման ծրագրի ավարտի վերաբերյալ: Ճամբարակ համայնքի ներկայացուցչի տեղեկացմամբ՝ մանկապարտեզի մասնակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են նախատեսված ժամկետում: Հանձնաժողովը՝ հաշվի առնելով ծրագրի պատվիրատուի կողմից ներկայացված կատարողական ակտը, որոշեց հաստատել Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի շենքի մասնակի վերանորոգման ծրագիրը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11