Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ արտաընդերային ճանապարհով փոխանցվող վիրուսային հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի նիստը

09.07.2019

Հուլիսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ արտաընդերային ճանապարհով փոխանցվող վիրուսային հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը և ՀՎԿԱԿ Գեղարքունիքի մասնաճյուղի մասնագետները: Նիստի ընթացքում ընդգծվեց, որ վիրուսային հեպատիտներն առողջապահության գերակա խնդիր են և ունեն արտահայտված համաճարակային ներուժ, լայն տարածում և զգալի սոցիալ-տնտեսական բեռ: ՀՎԿԱԿ Գեղարքունիքի մասնաճյուղի փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանի կողմից ներկայացվեց Գեղարքունիքի մարզում արտաընդերային վիրուսային հեպատիտների 2018 թվականի համաճարակային իրավիճակի վերլուծությունը, քննարկվեցին մարզում հեպատիտների հայտնաբերման և ախտորոշման, արտաընդերային հեպատիտների համաճարակաբանական հսկողության և կանխարգելման ոլորտներում առկա խնդիրները: Զեկուցող կողմից նշվեց, որ մարզի ստացիոնար և պոլիկլինիկական բուժհաստատություններում ոչ լրիվ ծավալով են իրականացվում հեպատիտ Բ-ի և Ց-ի նկատմամբ պարտադիր լաբորատոր հետազոտության ենթակա քանակակազմերի՝ հղիների, պլանային վիրաբուժական միջամտությունների համար ստացիոնար ընդունված հիվանդների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների անձնակազմի հետազոտությունները: Ռիսկի խմբերում, այդ թվում բուժաշխատողների շրջանում, ցածր է հեպատիտ Բ-ի պատվաստումներում ընդգրկվածությունը: Մարզի բուժհաստատություններում արտաքին միջավայրի առարկաների ախտահանման և բժշկական նշանակության իրերի մանրէազերծման ռեժիմների լաբորատոր հետազոտությունների ժամանակ դեռևս արձանագրվում են շեղումներ, որոնք կարող են պատճառ դառնալ արտաընդերային հեպատիտներով հիվանդացման դեպքերի, կապված հիվանդանոցային պայմաններում ինվազիվ միջամտությունների, ներառյալ հեմոդիալիզի իրականացման հետ, ինչը խոսում է բուժհաստատություններում հիգիենիկ-հակահամաճարակային ռեժիմի ոչ պատշաճ պահպանման մասին: Արձանագրված շեղումների վերաբերյալ անմիջապես գրավոր հայտնվում է բուժհաստատությունների տնօրեններին՝ համապատասխան միջոցառումներ իրականցնելու նպատակով: Լուրջ խնդիր են շարունակում մնալ վարսահարդման և կոսմետիկ միջամտություներով դաջվածքները, մատնահարդարումը և այլ հանգամանքներով պայմանավորված արտաընդերային հեպատիտներով հիվանդացման դեպքերը: Ելնելով վերոնշվածից, հանձնաժողովը առաջարկեց. պարտադիր լաբորատոր հետազոտության ենթակա քանակակազմերին լիարժեք ընդգրկել արտաընդերային հեպատիտների հայտնաբերման հետազոտությունների մեջ,ռիսկի խմբերի, այդ թվում բուժաշխատողների շրջանում ապահովել հեպատիտ Բ-ի պատվաստումներում նվազագույնը 80 , նորածինների և մինչև 1 տարեկան երեխաների շրջանում՝ հեպատիտ Բ բաղադրիչով 95 տոկոսի չափ ընդգրկվածություն, բնակչության շրջանում կազմակերպել համապատասխան իրազեկվածություն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06