Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի սոցիալական  աջակցության  տարածքային  գործակալությունների  պետերը ներկայացան հերթական հաշվետվությամբ

Մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների պետերը ներկայացան հերթական հաշվետվությամբ 16.03.2016

2014-15 թվականների համադրման արդյունքների և 2016թվականի 2 ամիսների աշխատանքային գործունեության հաշվետվությումբ մարտի 15-ին մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների պետերը ներկայացան մարզպետին: Վերջիններս ներկայացրին իրենց ղեկավարած կառույցների աշխատակազմերի կողմից իրականացված աշխատանքները` կապված նպաստառուների ցուցակների և փաստաթղթերի վերանայման, տեսուչների կողմից խոսցելի ընտանիքներում իրականացվող տնային այցերի արդյունքում որոշ անճշտությունների և թույլ տրված թերությունների կարգավորման, նոր փաստագրումների...

Հադիպում Սևան քաղաքի բուժաշխատողների հետ

Հադիպում Սևան քաղաքի բուժաշխատողների հետ 11.03.2016

ՀՀ կառավարության 2015թվականի հուլիսի 2-ի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2016 թվականի հունվարի 26-ի որոշումների արդյունքում ,,Սևանի հիվանդանոց,, եւ ՙՍեւանի պոլիկլինիկա՚ պետական փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպվել են, ստեղծելով ,,Սևանի բժշկական կենտրոն,, ՓԲԸ, ծառայությունները տեղակայելով նախկին ,,Սևանի հիվանդանոց,, և ,,Սևանի պոլիկլինիկա,, ՓԲԸ-ների մասնաշենքերում, գործելով նորաստեղծ բժշկական կենտրոնի կազմում: Պետռեգիստրում ավարտվել է նաև նորաստեղծ բժշկական կենտրոնի գրանցման գործընթացը: Դրան հաջորդել է Գեղարքունիքի մարզպետի կողմից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, հանձնընդունելության եւ կադրային վերանշանակումների կազմակերպումը: Մարտի 10-ին...

Բուժհիմնարկների տնօրենները   ներկայացրին նախորդ տարվա աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն

Բուժհիմնարկների տնօրենները ներկայացրին նախորդ տարվա աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն 10.03.2016

Մարտի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին ֆինանսական եւ գործառնական հաշվետվություն ներկայացրին ՙԳավառի ԲԿ՚, ՙՄարտունու ԲԿ՚, ՙՃամբարակի ԱԿ՚, ՙՄարտունու ծննդատուն՚, ՙԳավառի պոլիկլինիկա՚, ՙՎարդենիսի պոլիկլինիկա՚ ՓԲԸ տնօրենները: Նշված բուժհիմնարկներում 2015 թվականին իրականացված հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայությունների ցուցանիշները ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Նա նշեց, որ 2015 թվականին հաշվետվություն ներկայացնող կազմակերպություններում ...

Անցկացվեց պատանիների շախմատի մարզային առաջնություն

Անցկացվեց պատանիների շախմատի մարզային առաջնություն 09.03.2016

2016 թվականի փետրվար-մարտ ամիսներին անցկացվեց Հայկական բանակի 24-րդ տարեդարձին նվիրված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի մինչև 10, 12, 14, 16 տարեկան պատանիների շախմատի 2016 թվականի մարզային առաջնություն: Առաջնությունը նպատակ ուներ նպաստելու դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի մասսայականացմանը, պատանի շախմատիստների մարզական կատարելագործման ապահովմանը, ինչպես նաև Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին մարզի հավաքական թիմի ձևավորմանը: Մարզային առաջնությունը անցկացվեց երկու փուլով՝ տարածքային և մարզային: Այն անհատական էր: Առաջնությունն անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Յուրաքանչյուր խաղացողի մեկ խաղափուլում տրված էր 15 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Կանանց տոնի կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Կանանց տոնի կապակցությամբ 05.03.2016

Հարգարժան մայրեր, տիկնայք եւ դուստրեր: Անգնահատելի է ձեր դերակատարությունը հայ ընտանիքի ամրության, մատաղ սերնդի դաստիարակության, ազգային արժեքների պահպանության գործում: Սրտանց շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում ամենայն սեր, առողջություն եւ ընտանեկան ջերմություն: Լավագույն ցանկություններով` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

  Մարզային միջոցառում`  Հայոց Սպարապետի ծննդյան տարեդարձի առթիվ

Մարզային միջոցառում` Հայոց Սպարապետի ծննդյան տարեդարձի առթիվ 05.03.2016

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-րդ տարեդարձի առթիվ մարտի 5-ին Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվեց,,Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ, պատանի երկրապահների երդման արարողություն,, մարզային հանդիսավոր միջոցառումը: Այն կազմակերպվել էր Գեղարքունիքի մարզպետարանի, ԵԿՄ Գեղարքունիքի մարզային խորհրդի , ԵԿՄ տարածքային բաժանմունքների և Գավառի քաղաքապետարանի համատեղ ուժերով: Արարողությանը մասնակցում էին ԵԿՄ մարզային ստորաբաժանումներից, պատանի երկրապահների ակումբներից , ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսից, մարզի տարածքում տեղակայված զինվորական զորամասերից, քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների մարզային ստորաբաժանումներից ներկայացված ջոկատները ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03