Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լանջաղբյուրում պետական միջոցներով ասֆալտապատվում է 7800 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ

15.07.2019

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում պետական բյուջեից տրամադրած միջոցների հաշվին ասֆալտապատվել է 1300 մետր երկարության ճանապարհ՝ 7800 քառակուսի մետր մակերեսով: Ինչպես տեղեկացրեցին  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա հոկտեմբեր ամսից եւ արդեն մոտենում են իրենց ավարտին: Լանջաղբյուրի Մեսրոպ Մաշտոց եւ Խաչատուր Աբովյան փողոցների ասֆալտապատման համար պետբյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 70 միլիոն դրամ: «Կենսական նշանակության ծրագիր իրականացվեց Լանջաղբյուրի համար:Սա միաժամանակ գյուղի դպրոց տանող ճանապարհն է, որը տասնամյակներ շարունակ չէր ենթարկվել հիմնանորոգման ու մեծ դժվարությամբ էր շահագործվում: Անցած տարում իրականացվեցին հողային, ջրահեռացման համակարգերի տեղադրման ու խճապատման աշխատանքները, իսկ այս տարվա հունիսից սկսվեց ասֆալտապատումը, որը կավարտվի առաջիկա օրերի ընթացքում»,-ներկայացրեց Յուրիկ Բաղդասարյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 09:20:12