Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 ,,Գեղարքունյաց ձմեռ-2016,,

,,Գեղարքունյաց ձմեռ-2016,, 20.02.2016

Հիմք ընդունելով առողջ ապրելակերպի շրջանակներում ,,Ոչ թմրամոլությանը,, խորագրով Գեղարքունիքի մարզի համայնքներում «Գեղարքունյաց ձմեռ - 2016» մարզամշակութային միջոցառում կազմակերպելու և անցկացնելու մասին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2016 թվականի փետրվարի 9-ի որոշումը, Գավառ քաղաքի N5 հիմնական դպրոցը առաջիններից էր, որ նախաձեռնեց դրա իրականացումը: Մարզամշակութային այս միջոցառմանը մասնակցում էին դպրոցի I-IX դասարանների աշակերտները, ծնողներ, ուսուցիչներ: Միջոցառումը լավագույնս կազմակերպելուն և անցկացնելուն նպաստում էր դպրոցամերձ տարածքի ձյունառատ խաղահրապարակը, արևոտ եղանակն ու դպրոցականների բարձր պատրաստակամությունը: Ծրագրի ընթացքում դպրոցականները միմյանց հետ մրցեցին դահուկներով, սահնակներով, VII-IX դասարանների աշակերտները փորձեցին իրենց ուժերը «Կոխ» ըմբշամարտի...

Ճանապարհվեց վաստակած հանգստի

Ճանապարհվեց վաստակած հանգստի 10.02.2016

Փետրվարի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը վաստակած հանգստի ճանապարհեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանին: Երկար տարիների բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատանքի, մասնագիտական բարձր որակների դրսեւորման, մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման մեջ ունեցած ծառայությունների համար Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ Նախագահի շնորհակալագրով պարգեւատրեց Վանիկ Հովհաննիսյանն, ով վաստակած հանգստի է գնում օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային տարիքի անցնելու կապակցությամբ: ,,Վանիկ Հովհաննիսյանն անցել է աշխատանքային երկար տարիների ճանապարհ, կուտակել աշխատանքային հարուստ կենսափորձ` իր ուժերը ներդնելով...

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 09.02.2016

Փետրվարի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մասնակից 14 քաղաքացիներից 3-ը դիմեցին աշխատանքի տեղավորման, 1-ական քաղաքացի` պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, գարնանացանի նպատակով սերմացու և դիզվառելիք ձեռք բերելու, 2-ական քաղաքացի` կենցաղային բնույթի խնդիրների կարգավորման, բնակարանի վերանորոգման նպատակներով մարզի ղեկավարից աջակցություն ստանալու նպատակով: Մնացած դիմումատուները սոցիալական տարբեր բնույթի խնդիրների կարգավորման նպատակով ակնկալում էին դրամական օգնություն: Քաղաքացիների մի մասին տեղում տրվեց սպառիչ պատասխան, իսկ մնացած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

Գեղարքունիքում  առաջիկա տարիներին  խմելու ջրի մատակարարման համակարգերի բարելավման եւ նորացման ուղղությամբ կկատարվեն խոշոր ներդրումներ

Գեղարքունիքում առաջիկա տարիներին խմելու ջրի մատակարարման համակարգերի բարելավման եւ նորացման ուղղությամբ կկատարվեն խոշոր ներդրումներ 05.02.2016

Փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ժամանակ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Պատրիկ Լորենը հավաստեց, որ Գեղարքունիքի մարզում առաջիկա տարիներին եւս ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ պատվիրատվությամբ կշարունակվեն խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման եւ նորացման ծրագրերը: Հանդիպումը, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ եւ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Պատրիկ Լորենը եւ այլ պաշտոնյաներ, վարում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Բացելով հանդիպումը` Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ հրավիրված հանդիպման հիմնական նպատակն է` համատեղ քննարկելառաջիկա հրատապ անելիքները, հստակեցնել հետագա քայլերը...

Գեղարքունիքի մարզում մեկնարկել են դպրոցականների  առարկայական օլիմպիադաները

Գեղարքունիքի մարզում մեկնարկել են դպրոցականների առարկայական օլիմպիադաները 02.02.2016

Փետրվարի 1-ից Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում մեկնարկել են դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլերը, որին մասնակցում են մարզի հիմնական, միջնակարգ եւ ավագ դպրոցները: Աշակերտների գիտելիքների եւ ուսման առաջադիմության ամենամյա ստուգատեսն անցկացվում է 16 առարկաների գծով: Օլիմպիադաներն անցկացվում են առցանց՝ օնլայն տարբերակով եւ դպրոցներում: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության կրթության բաժնի վարիչ Համբարձում Սաֆարյանի տեղեկացմամբ , ըստ կարգի՝ մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա առարկայական օլիմպիադաների առաջին փուլը բոլոր դպրոցներում առցանց է անցկացվում՝ միասնական թեստով: Պատրաստի ձեւաթղթերն ուղարկվում են օլիմպիադաների անցկացման եւ համակարգման կենտրոն: Մնացած առարկաները՝ ռուսաց լեզու, հայոց լեզու, հայ եկեղեցու պատմություն, պատմություն, անգլերեն...

Գեղարքունիքի մարզի  դպրոցներում  վերահսկվում  է սուր շնչառական հիվանդությունների հետ կապված  իրավիճակը

Գեղարքունիքի մարզի դպրոցներում վերահսկվում է սուր շնչառական հիվանդությունների հետ կապված իրավիճակը 01.02.2016

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում փետրվարի 1-ից վերսկսվել են ուսումնական պարապմունքները: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության կողմից կատարված առաջին օրվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշակերտների հաճախելիությունը բավարար է, իսկ դասասենյակներում ապահովվել է սենյակային նախատեսված ջերմաստիճանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի հավաստմամբ` մարզպետարանի կողմից դպրոցներում վերահսկողություն կիրականացվի առաջիկա 10 օրերի ընթացքում: ,,Յուրաքանչյուր համայնքում, բացի մեր անմիջական այցերը, ընտանեկան բժիշկների միջոցով կատարվում է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03