Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացները կմեկնարկեն հուլիսի 1-ից

28.06.2019

Հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Հայաստան.փոխանակում եւ աջակցություն» ֆրանսիական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Կատրին Փունարջյանին, նույն կազմակերպության աշխատակից Ժոզիան Գոնարին եւ «Ֆրանսֆորմասիոն» ինտերնասիոնալ կազմակերպության Հայաստանյան գրասենյակի պատասխանատու Լիլիա Շալունցին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին առաջիկա օրերին մարզում մեկնարկող ֆրանսախոսության դասընթացների կազմակերպման հետ կապված հարցերը: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց Կատրին Փունարջյանը, իրենց կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում գործունեություն է ծավալում արդեն 10 տարի, որն ընթանում է երկու ուղղություններով: Դրանցից առաջինը վերաբերում է Գավառում ու Սեւանում կազմակերպվող ֆրանսախոսության դասընթացներին, իսկ երկրորդը՝ Հայաստանի պատմությանն ու մշակույթին նվիրված միջազգային կոնֆերանսներին: «Ֆրանսֆորմասիոն»կազմակերպության Հայաստանյան գրասենյակի պատասխանատու Լիլիա Շալունցի ներկայացմամբ՝ ֆրանսախոսության դասընթացներն այս տարի կազմակերպվելու են հուլիսի 1-ից , Գավառ եւ Սեւան քաղաքներում: Գավառում «Հայաստան.փոխանակում եւ աջակցություն» ֆրանսիական կազմակերպության ծրագրերի շրջանակներում Գավառի թիվ 1 հիմնական դպրոցում ֆրանսախոսության դասընթացներին կմանսակցեն 140, Սեւան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում կազմակերպվող դասընթացներում, որը կանցկացվի Սեւանի թիվ 2 հիմնական դպրոցում, ընդգրկված է մոտ 100 ուսանող: « Դասընթացները տեւելու են մոտ երկու ամիս, շաբաթը հնգօրյա տեւողությամբ, երեքուկեսական դասաժամերով: Դասընթացներում ներգրավելու ենք մշակութային միջոցառումներ եւ տուրիստական ուղղվածության ուսուցումներ, որպեսզի կարողանանք կապ ստեղծել ֆրանսերենի ուսուցման ու տուրիզմի զարգացման միջեւ: Հավելեմ, որ այս տարվա դասընթացավարներից երկուսը մեր առաջին ուսանողներից են»,-հավաստեց Լիլիա Շալունցը:
Ողջունելով դասընթացների մեկնարկը՝ մարզպետ Գնել Սանոսյանը հավաստեց, որ Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում գործող բոլոր համատեղ ծրագրերն ունենալու են իրենց հուսալի շարունակությունը:
«Այն ձեռքբերումները, ավանդույթները, որ ունեցել ենք նախկին տարիների համագործակցության արդյունքում, պահպանելու եւ զարգացնելու ենք: Շատ ուրախ եմ, որ գնալով մեր հայրենակիցների շրջանում աճում է հետաքրքրությունը ֆրանսերենի ուսուցման նկատմամբ: Ինձ թվում է, որ ֆրանսիական կողմի հետ մեր համագործակցությունը հաջող է ընթանում բոլոր ուղղություններում: Ավելին, մենք մտածում ենք ընդլայնել այդ համագործակցության ոլորտները»,-հանդիպումն ամփոփեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59