Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն՝ ոստիկանություն- համայնք կապի ամրապնդման ուղղությամբ

28.06.2019

ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման նախաձեռնությամբ հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային բաժանմունքների պետերի և Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց , որ նման ձևաչափի հանդիպում մարզում կազմակերպվում է առաջին անգամ, ինչը և՛ ողջունելի է, և՛ արդյունավետ մի շարք առումներով: «Ես շատ կարևորում եմ մարզում տարբեր կազմակերպությունների միջև ստեղծվող համագործակցությունը: Այն նպաստում է ոլորտներում առկա բազմաթիվ խնդիրների բացահայտմանը և դրանց լուծմանը: Այդ առոմով ես կարևորում եմ նաև ոստիկանության մարզային ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման սերտ կապն ու համագործակցությունը, ինչը կնպաստի համայնքային նշանակության շատ հիմնախնդիրների կարգավորմանը»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը ևս իր ելույթում նշեց, որ շատ կարևոր է համարում ոստիկանություն-համայնք սերտ կապն ու համագործակցությունը: Այն հնարավորություն է ստեղծում՝ համայնքներում ծագած խնդիրներին լուծում տալ առավել արդյունավետ կերպով և օրենքի տառին համապատասխան: «Ես տեսնում եմ բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ բացթողումներ, հատկապես ապօրինի շինարարությունների իրականացման ուղղությամբ: Իմ նպատակն այն չէ, որ բոլորին պատասխանատվության ենթարկենք: Ոստիկանություն-համայնք կապի ամրապնդումը կնպաստի, որպեսզի համայնքներում ապօրինի շինարարությունները բացառվեն, և ամեն ինչ իրականացվի միայն օրինականության շրջանակներում: Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել նաև բնակարանային գողությունների երևույթի վրա: Ճիշտ է, այդ առումով Գեղարքունիքի մարզում պատկերն այնքան էլ մտահոգիչ չի, սակայն , պետք է լինենք հետևողական, և լավ կլինի , որպեսզի այս հարցում օգտվենք տեսախցիկների տեղադրաման հնարավորությունից: Եթե կլինեն համայնքային այլ խնդիրներ, որոնք կառնչվեն ոստիկանության աշխատակիցների հետ, խնդրում եմ՝ անպայման մեզ տեղեկացնել, քանզի օրենքի առաջ բոլորս հավասար իրավունք ունենք »,- նշեց Արամ Ղազարյանը:
Ոստիկանության մարզային վարչության պետն այնուհետև պատասխանեց համայնքների ղեկավարների կողմից բարձրացված որոշակի հարցերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06