Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ ինժեներական լաբորատորիաների կրթական ցանցի եւ ծրագրավորման Գեղարքունիքի մարզային ցուցահանդեսը

28.06.2019

Հունիսի 28-ին Գավառ քաղաքի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ինժեներական լաբորատորիաների կրթական ցանցի եւ ծրագրավորման Գեղարքունիքի մարզային ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին Գեղարքունիքի մարզում գործող «Արմաթ» ինժեներական 38 լաբորատորիաների եւ ռոբոտաշինության 2 խմբակների աշխատանքները: Միջոցառումը կազմակերպվել էր «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գեղարքունիքի մարզային զարգացման ծրագրերի շրջանակներում եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ՝«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» կողմից իրականացվող ինժեներական լաբորատորիաների մասնակցությամբ: Ցուցահանդեսին ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանը, նույն կազմակերպության Գեղարքունիքի մարզի ծրագրերի համակարգող Վարազդատ Սարգսյանը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը:
Ցուցահանդեսի նպատակն էր՝ զարգացնել տեխնոլոգիական կրթությունը Գեղարքունիքի մարզում, նպաստել աշակերտների շրջանում բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը եւ մասնագիտական կողմնորոշմանը, վաղ տարիքից զարգացնել ճարտարագիտական մտածողություն, ինչպես նաեւ ամփոփել նախորդ ուստարվա ձեռքբերումներն ու հաջողությունները:
Բացման խոսքով հանդես եկավ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գեղարքունիքի մարզի ծրագրերի համակարգող Վարազդատ Սարգսյանը՝ ներկայացնելով ցուցահահանդեսի նպատակն ու բովանդակությունը: «Այս ցուցահանդեսը բոլորիս համոզում է, որ մենք արդեն այս ոլորտում ունենք նշանակալի ձեռքբերումներ ու հստակ արդյունքներ: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում զարգանում է մեծ մասշտաբներով, որտեղ իր ուրույն տեղն ու դերն ունի նաեւ Գեղարքունիքի մարզը:Ես համոզված եմ, որ մեր աշակերտները մեր մարզը գերազանց են ներկայացնում թե հանրապետական, թե միջազգային համապատասխան ստուգատեսներում: Շնորհակալություն եմ հայտնում ցուցահանդեսի կազմակերպիչներին, շնորհավորում ու հետագա հաջողություններ եմ մաղթում մեր աշակերտներին»,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
« Հույս ունենք, որ այս ցուցահանդեսը կօգնի մեր երեխաներին մասնագիտական զարգացման առումով: Սա արդեն մեծ ձեռքբերում է, որտեղ մենք տեսնում ենք մեր երեխաների ստեղծագործական մտքի թռիչքը»,-շեշտեց Ժիրայր Էդիլյանը:
« Սա առաջին մարզային ցուցահանդեսն է մեր Հանրապետությունում, ինչը կարող է օրինակելի դառնալ նաեւ մյուս մարզերի համար: Տեղեկացնում եմ, որ մինչ ցուցահանդեսի մեկնարկը Գեղարքունիքի դպրոցներում եւս 3 լաբորատորիաներ բացվեցին, որի արդյունքում արդեն այստեղ դրանց թիվը հասավ 44-ի:Մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցը կունենա լիարժեք գործող լաբորատորիա: Իսկ առաջիկա 2 տարիների ընթացքում ինժեներական լաբորատորիաները կգործեն Հայաստանի բոլոր դպրոցներում»,-հավաստեց Սեդրակ Վարդանյանը:
Այնուհետ մարզպետը եւ ցուցահանդեսի մասնակից մյուս հրավիրվածները շրջեցին տաղավարներով՝ դիտելով լաբորատորիաների կողմից ներկայացված աշխատանքները: Ցուցահանդեսի տաղավարներում ներկայացվեցին համակարգչային խաղեր, անիմացիաներ եւ հեռախոսային հավելվածներ, ռոբոտներ, խելացի համակարգեր, եռաչափ մոդելներ, աշխատանքներ շաղափային հաստոցներով եւ 2018-2019 թվականների ընթացքում արձանագրված ձեռքբերումները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 13:40:46