Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիկ համայնքում անցկացվեց «Ավելուկի» փառատոն

29.06.2019

Գեղարքունիքի մարզում գործող « Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության նախաձեռնությամբ հունիսի 29-ին Վարդենիկ համայնքում անցկացվեց « Ավելուկի» փառատոն,որին ներկա գտնվեցին ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ երեք դուստրերի հետ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ այլ պաշտոնյաներ, հյուրեր,վարդենիկցիներ, Գեղարքունիքի և Հանրապետության այլ մարզերի բնակիչներ, զբոսաշրջիկներ՝ Հայաստանից և արտերկրից:Փառատոնի գլխավոր նպատակն էր մասնակիցների ուժերով հյուսել ամենաերկար ավելուկը, իսկ միջոցառման ավարտին, որպես խորհրդանիշ, դրանից տուն տանել: «Ավելուկի» փառատոնն ուղեկցվեց ճանաչված երգիչ, երգչուհիների, երգի ու պարի խմբերի կատարումներով: Օրն առավել տոնական դարձրեցին Գեղարքունիքի և հանրապետության տարբեր մարզերից ներկայացված տաղավարները, որոնցում բացի ավելուկից և նրանից պատրաստված կերակրատեսակներից, համտեսի ներկայացվեցին նաև խմիչքներ, ուտեստներ, բլիթներ, թխվածքներ, կաթնամթերք և սննդի այլ տեսակներ: Փառատոնի ընթացքում Հանրապետության մարզերը ներկայացնող տաղավարներում կազմակերպվեց նաև տեղի արտադրանքների ցուցահանդես-վաճառք: Հյուրերը շրջեցին տաղավարներում,մասնակցեցին համտեսին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59